Էջ:Artcakh history.pdf/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

Արտաշեսյանների դինաստիայի անկումից հետո 1թ. մինչև 52թ. Հայաստանը հայտնվեց հռոմեա-պարթևական հակամարտության ոլորտում։ Հայ ժողովուրդը արմատներով մոտ լինելով պարթևնե­րին, այդ պայքարի ընթացքում առավել շատ հակված էր դեպի Արշակունիները և աջակցում էր նրանց։ Միաժամանակ Հայաստանում հռոմեացիների վարած քաղաքականության հետևանքով ծայրահեղ դժգոհություն էր տիրում նրանց դեմ։ Հենց այս հանգամանքներն էլ օգտագործեց Վաղարշ Ա Արշակունին։ Շուտով Վաղարշ Ա-ի եղ­բայր Տրդատը հայ-պարթևական միացյալ ուժերով Հայաստանից դուրս մղեց հռոմեացիներին։ 64թ. Հռանդեայում կնքված հաշտու­թյամբ Հռոմը ճանաչում էր Տրդատի գահակալությունը Հայաստանում։ Սակայն Արևելքում լիովին չհեղինակազրկվելու համար Ներոն կայսրը պայմանագրի մեջ կատարեց մի վերապահություն. այն է՝ Տրդատը անձամբ պիտի ներկայանար Ներոնին և նրանից ստանար արքայական թագ։ Տրդատը մեծ շուքով ընդունվեց Հռոմում և Ներոնի կողմից ստացավ թագ ու հանդերձանք։ Վերադառնալով Հայաստան՝ նա 66թ. Հայոց նախկին պետության աշխարհագրական սահմաններում հիմնադրեց հայ Արշակունյաց թագավորու­թյունը։

Հետաքրքիր է այն փաստը, որ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քար­տեզում Արցախը դիտվում է որպես նոր պետության առաջատար նահանգներից մեկը89։ Այս իրողությունը ժամանակին արձանագրել են Ք.ա. առաջին դարից մինչև Ք.հ . հինգերորդ դարն ապրած հույն