Էջ:Artcakh history.pdf/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարքագիծը։

Այս ամենը ոչ միայն հայ ժողովրդի պայքարի ու մաքառումների, այլև հազարամյակների ընթացքում Հայաստանում ստեղծված ու զարգացած պետական մարմինների կենսունակության և կատարե­լության արդյունքն էր։


Տիզբոնը, սկսած 5-րդ դարի քառասունական թվականներից (438թ. գահ բարձրացավ պարսից արքա Հազկերտ 2–րդը), այլևս չէր հանդուրժում հայ նախարարների ներքին ինքնավարությունը։ Այս քաղաքականության սկիզբը դրվեց հարկերի աննախադեպ բարձ­րացումով։ «Ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա»,− վկայում է Եղիշեն։ Բացի շինականներից ու ռազմիկներից, հարկատու էր դառնում հոգևորականությունը, որը մինչև այդ ապահարկ էր։ Հայոց դիմադրական ուժը վերջնական գլխատման նպատակով Հազկերտ Բ-ն հարված հասցրեց նաև հայոց այրուձիին։ Հազկերտ Բ-ի հրովարտակով քրիստոնյա հպատակ երկրներից՝ Աղվանքի, Վրաստանի և առանձնապես Հայաստանի տարբեր գավառներից, այդ թվում նաև Ծավդեից (Արցախից)122 դուրս էր բերվում զինվորական ուժը, մեկուսացվում Պարսկաստանի արևելյան հեռավոր վայրերում ու հոշոտվում։ Հազարապետ Դենշապուհը կաշառքով, բամբասանքով ու քսու գործարքներով իրար դեմ էր լարում հայ նախարարներին, ստեղծում անվստահության, փոխադարձ ատելության ու խռովքի մթնոլորտ։

Հազկերտ Բ-ն, չբավարարվելով դրանով, փորձում էր հայ ժողովրդին զրկել իր բարոյաքաղաքական համոզմունքների, սովո­րույթների, ավանդությունների, կացութաձևի հիմքերի հիմքից՝ ազգային հավատքից, հետ շրջել նրա վերընթաց կյանքի պատմության անիվը, ներքաշել նրան պարսկական բարքերի հորձանուտը, և վերջնականապես ուծացնել նրան։ Հավատքի հարցում պատահական չէր Տիզբոնի անզիջում դիրքը, որովհետև Հայոց եկեղեցին իր ներքին վարչական կազմակերպությամբ վերարտադրում էր Արշակունյաց Հայաստանի պետական կազմակերպությունը և փաստո­րեն քաղաքականապես մասնատված Հայաստանը կաթողիկոսի