Էջ:Artcakh history.pdf/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղվանից առաջին կաթողիկոսն է դառնում Մեծառանք գավառի եպիսկոպոս Աբասը։ Կաթողիկոսանիստ կենտրոն դարձավ Պարտավ քաղաքը։ Աղվանքի հայրապետությունը, բացառյալ տեղական նշանակության հարցերի, նվիրապետական տեսակետից ենթակա էր Հայոց կաթողիկոսությանը։

Նորաստեղծ կաթողիկոսությունը սկզբից ևեթ մեծ հեղինակու­թյուն ուներ նաև հարևան նահանգների հավատացյալների մեջ։ Շուտով նրա գահերեցությունը ընդունեցին մինչև Դերբենդի դռները փռված նահանգները։ ԵՎ պատահական չէր, որ հայաղվանքում հիմնադրված աթոռը կոչվում էր «Կաթողիկոսություն Աղվանքի, Լփնաց և Չողա»։ Դրա մասին է վկայում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղյանի Աբասին հղած թուղթը, որտեղ նա թվարկում է Աղվանից կաթողիկոսության մեջ մտնող թեմերն իրենց առաջնորդներով։ Ահա դրանք. «Բարիներին, արդարամիտներին, աստվածասերներին, իմ սիրելի եղբորն ու աթոռակցին՝ Աղվանքի կաթողիկոս տեր Աբասին, Բաղախատի եպիսկոպոս Մովսեսին, Կապաղակի եպիսկոպոս Գրիգորին, Ամարասի եպիսկոպոս Հռոմի կին, Բաղասականի եպիսկոպոս Տիմոթեոսին, Շաքիի եպիսկոպոս Ամբակումին, Գարդմանքի եպիսկոպոս Հոհանիկին, Մեծ կողմանց եպիսկոպոս Ղևոնդին»170։

6-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի եպիսկոպոս Պետրոսն իր թեմը նույնպես միացրեց Աղվանքի աթոռին, որոշելով այդպես մնալ մինչև սուրբ Գրիգորի աթոռի միասնական դառնալը171։

Աբաս կաթողիկոսը իր աթոռակալության առաջին իսկ օրվանից անզիջում պայքար սկսեց աղանդավորության դեմ, անխաթար պահելով հայոց եկեղեցու միասնությունը։

ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ «ՍԻՍԱԿԱՆ» ՇԱՀՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ։ Հայոց կենտրոնաձիգ պետության բացակայության պայմաններում պարսկական արքունիքը մշտապես ձգտում էր իրար դեմ լարել հայ նախարարական տներին և, խառնակ իրավիճակից օգտվելով, եր­կարաձգել իր գերիշխանությունը Հայաստանում։ 571թ. Սյունիքի իշխան Վահանը առանձնանալով մարզպանական Հայաստանից և իբրև առանձին շահր(վարչական միավոր–Վ.Բ.), անմիջականորեն ենթարկվեց Ատրպատականի մայրաքաղաք Գանձակում նստող