Էջ:Artcakh history.pdf/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կայսերական զորքերը հետապնդելով Խոսրովին ավերում են Ատրպատականը։ Այնուհետև Բյուզանդացիները հասան մինչև Ու­տիք ու Արցախ և գրավեցին Պարտավը178։ Հայոց Արևելից նահանգ­ների իշխանները բնակչության հետ միասին պատսպարվեցին լեռ­նային Արցախի ամուր տեղերում։ Ձմեռելու նպատակով բյուզանդական զորքը ճամբար է դնում Տրտու գետի ափին՝ Գյուտական գյուղի մոտ 179։

Խոսրովը որոշում է աքցանի մեջ առնել բյուզանդացիներին և ջարդել։ Խոսրովի հրամանով Շահր-Վարազ զորավարը գալով Պարսկաստանից, անցնում է Այրարատի ծայր հարավում գտնվող Շարուրի դաշտով, Սյունիքի՝ Վայոց ձոր, Գեղարքունի, Սոդք գավառներով, և այնուհետև Փառիսոս-Գարդմանով ու ճամբար դնում Ուտիքի Տիգրանակերտի, ինչպես Սեբեոսն է ասում, «Միւս Տիգրանակերտի» մոտ180, նպատակ հետապնդելով չթողնել բյուզանդացի­ներին մտնել Վրաստան և խորանալ Հայաստանի մեջ։

Մյուս կողմից թիկունքից հարվածելու նպատակով պարսկական մեկ այլ զորախումբ Շահենի գլխավորությամբ բանակ է դնում Կուր գետի ձախափնյա մասում Խաչենագետ և Կարկառ գետերի միջև գտնվող Արցախի Տիգրանակերտ ավանում181։

Նման պայմաններում Հերակլը կայացնում է ամենաճիշտ վճի­ռը։ 621 թվականին կայսրը հանկարծակի հարձակվելով Շահենի զորքերի վրա, պարտության է մատնում նրան և Արցախի Բերդաձորի վրայով անցնում Սյունիք-Նախիջևան182։

Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք ջախջախիչ հար­վածներից հետո բյուզանդացիները հեռանում են դեպի իրենց երկիրը։

Չնայած դրան ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեցին 626 թվականին։ Երկու կողմերն էլ փորձում էին ձեռք բերել դաշնակիցներ։ Խոսրովը ավարների խաքանին համոզեց շարժվել դեպի Կ.Պոլիս, իսկ Հերակլը լեզու գտավ խազարների հետ։ «Սաստիկ ամբոխիլ ելին խազիրք ասպատակել յաշխարհս մեր՝ հրամանաւ Հերակլի», ասում է Կաղանկատվացին183։ Այնու­հետև պատմիչը նկարագրում է Չողից մինչև Ուտիք ու Արցախ խազարների կատարած սահմռկեցուցիչ ալան-թալանը։ Խազարները գրավում են Պարտավը, Կաղանկատույք գրողի մոտ՝ լեռան ստորո­տում, անխնա ջարդում անպաշտպան ժողովրդին։ Ուտիքից փախածների