Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


* * *

Հիմա Արաքսը կաթիլներ չի ցայտում կանաչ աբայի փեշերին։ Անտառների մեջ դեռ մնում է Uաբուն։ Սև միրուքով մարդիկ գերաններ են կացնահատում և ժողովում վայրի տանձ։

Մյուս ափին Իրանի լերկ ապառաժներն են, արևից խանձված տափարակները։ Գյուղերը կանաչ օազների պես են, ժայռերից կախված պարտեղներ, որոնց միջով առուները հոսում են և ավազ խառնում Արաքսի պղտոր ջրին։

10 Այն ափի գյուղում մի պառավ կին, երբ առվի ջրի մեջ լվանում է մաշված գորգը, ձեռքը ճակատին դրած, նա նայում է հեռու, ուր անտառների մեջ պահված է հայրենի Սաբուն։

Խունացած գորգի նախշերը առվի ջրում հանկարծ պայծառանում են, և պառավին այնպես է թվում, թե ծամերի ծայրին հնչում են մանկության անուրախ բոժոժները: