Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մայրր դեռ հավատում է...

— Լավ է, որ ոչ ոք չի փշրել աjդ առասպելը: Հետո Ավադն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից։

Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը, և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը։

Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր։