Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՎ ԲԱՏՐԱԿԸ ԹՈՒՅԼ ՏՎԱՎ ԻՐԵՆ...

Սրապը տավարը տեղավորեց, դավթարը կռնատակն առավ և գնաց կանցելար:

— Սրա՛պ, ճրագը վա՞ռ թողնեմ, — հարցրեց մալրը, ասեղի ծայրով պատրույգը վեր հանելով:

— Կարող ա ետանամ, գործս շատ ա էս գիշեր:

Մի քիչ հետո մայրը ճրագը հանգցրեց, մտավ վերմակի տակ, կամաց կսկծալով, որ Սրապի գործը շատ է, աչքերը գիրը կտանի:

Կանցելարում Սրապը ճրագը վառեց և կռնատակի դավթարը բաց 10 արեց: Անգիր գիտեր Մրոցում ով ինչ ունի, քանի՞ մանեթ հարկ է ընկել, գյուղում ի՞նչ է պատահել հերու, մեկ էլ տարին, հունիսին, հուլիսին:

Սրապը սպիտակ թղթի վրա սկսեց շարել. «գյուղումս գոյություն ունի փօկ և խորհրդի պատուհանները քցված են. կա և սանիտարական սեկցի 6 անդամով, որից մարդ հինգ հատ և մի կին»:

Մի քիչ էլ մտածեց, նայեց կանցելարի սևացած օճորքին, աչք ածեց չորս կողմ, ասես պատերի քարերի վրա փնտրում էր գրելիքը: Ունքերը իրար հավաքեց և շարունակեց.

20 «Գյուղս ունի ելից և մտից մատյաններ և գրությունները մտնում են և դուրս են գալիս՝ ինչպես կարգն է»: