Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՁՈՐԵՐԻ ԼՈՒՅՍԸ

1

Տեղատարափ անձրևին նա բախեց տան դուռը։ Ներսը քնել էին որդին, հարսը և թոռը։ Ապա անձրևախառն քամին ծեծեց դուռը, ներսում ճրագ վառեցին։ Դուռը բացվեց, և անձրևի տարափի հետ տուն մտավ Սիդերո Սավվան:

Նա գործիքների կաշվե պայուսակը դրեց անկյունում, կախեց երկաթե ձողով կավե ճրագը, որ հանգցրել էր քամին: Եվ ասաց որդուն.

—Լազր, որդիս, ես եկել եմ, որ գնամ, որովհետև երևաց այն նշանը... Ես քնեցի գետնի տակ և երբ զարթնեցի, տեսա հանդում էր իմ ճրագը: Հետո դում-10 դում մի ձայն եկավ, Լազր, մի զորավոր ձայն...

Որդին հասկացավ, որ հայրը մահամերձ է: Այն երկյուղը, որ համակել էր հորը, անցավ որդուն, անցավ և հարսին։ Կարծես դռան շեմքին ինքը մահն էր` անձրևախառն այդ փոթորկին, երբ կայծակի հրեղեն լախտը խփում էր լեռների լանջերին:

Հայրը զգեստները հանեց, մաքուր լվաց ձեռքերը և երեսը, հանձնեց իր զարմանալի մուրճը, հագավ սպիտակ շապիկ, և երբ եղավ լուսաբաց, օրորալով դուրս գնաց գերեզմանատուն։ Սրա հետևից գնացին