Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիվանդը պառավի ամուսինն էր, նույն միջանցքում ապրող դերձակը, որին համարյա բոլոր տնվորները, մանավանդ երեխաները` «պապե» են կանչում։

Նիհա՜ր, բարակ, քնքուշ դիմագծերով մարդ է «պապեն», ամառ, ձմեռ նույն մաշված վերարկուն ուսին, նույն բրդե շալվարը, որ բազմաթիվ կարկատաններիցծանրացել է:

Մաջիտա մայրիկը և «պապեն» Բաղդադից եկած գաղթականներից էին։ «Պտպեն» լռիկ էր, ավելի հաճախ երեխաների հետ էր խոսում. մեծերին տեսնելուց մի կողմ էր քաշվում, կարծես ամաչում էր։ Իսկ Մաջիտա մայրիկը, կամ, ինչպես «պապեն» էր ասում, «հանըմը» հաճախ էր բակ դուրս գալիս, զրուցում հարևանուհիների հետ։

Նրա խնամքի առարկան հավերն էին, որոնց համար «պապեն» բակում բուն էր շինել։ Հավերը նրա երեխաներն էին,— ծիծաղելով ասում էին հարևանները։

Նրանք շատ էլ սխալ չէին։ Մաջիտա հանըմը ոչ միայն կերակրում էր, այլև հավերին խոսեցնում էր, նրա հավերը անուններ ունեին, բնավորություն։

— Էսօր Կապուտս քեֆսըզ էր.. կուտ իսկի չկերավ։

— Խմոր թալե առաջը...

— Էն իմանսըզ խորոզը չարչրեր ի գիշերը,— զայրանում էր Մաջիտա մայրիկը։ Եվ ամբողջ բակը պիտի իմանար, որ «խորոզը չարչարել է կապույտ հավին», որ հերվա թխսամայրը ձուի է նստել, որ «էն կանգար կուտ կուտի անիրավ Չալը, մե խատ ծյու չի թալի»...

Մաջիտա հանըմը սպառնում էր Չալը մորթել, բայց անցնում էր գարունը, ամառը, հավերը պառավում էին, ծանրանում, իսկ նա սպառնալիքը չէր իրագործում։ Հավը մեռնում էր բնական մահով, Մաջիտա հանըմը լաց էր լինում ճշմարիտ և անարատ արցունքով։

Նրանց կյանքի սկիզբը պարզ և հանդարտ էր հոսել, ինչպես հայրենի գյուղի վճիտ առվակը։ Ապա հանկարծ