Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հեղինակի վախճանից հետո պատմվածքն ամբողջությամբ ըստ, «Մթնաձոր» ժողովածուի բնագրի, տպագրվել է 1955 թ. Երկերի երևանյան միհատորյակում 1956 թ. Բեյրութի «Ամբողջական գործը» ժողովածուի 2-րդ հատորում, 1964 թ. Երկերի աոաջին հատորում, 1969 թ. «Ալպիական մանուշակը» ժողովածուի մեջ։

1956 թվականից սկսած «Մթնաձոր» պատմվածքը կրճատումներով անընդհատ տպագրվում է դպրոցական դասագրքերի մեջ։

Պատմվածքի տպարանային մեքենագիր բնագիրը բաղկացած է 9 փոքրադիր» (7 ,8 X 20,2 սմ.) թերթերից, յուրաքանչյուրի մեկ էջում կա 20 տող (միջին հաշվով): Մեքենագրությունը մանուշակագույն է։ Թուղթը բարակ, փայլուն, շատ դեղնած էջերի վերին ձախ մասում կա համարակալում 1—9 մուգ-մանուշակագույն թանաքով (որ ժողովածուի բնագրերի ընդհանուր համարակալումից դուրս է): Վերջում թվական չկա։

Պատմվածքը պետք է գրված լինի 1926 թվականին, բնականաբար մինչև, նոյեմբեր (երբ տպագրվեց)։

Պատմվածքի նախակերպարին՝ մաշկազերծ գլխով գյուղացուն, ըստ Ղափանի շրջգործկոմի նախկին քարտուղար Արտաշես Ծատուրյանի հուշերի1, Բակունցը հանդիպել է 1926 թ. վաղ գարնանը, Շիկահող գյուղում, երբ որպես Զանգեզուրի գավառի գյուղատնտես շրջելիս է եղել Ղափանի շրջանի գյուղերում՝ շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ Սողոմոն Կարապետյանի և իր՝ Ա. Ծատուրյանի հետ։

Պատմվածքի համար նյութ է ծառայել մի եղելություն, որը, թերևս, շատ սովորական համարվեր, եթե չլիներ նրա որքան տարօրինակ, նույնքան էլ ողբերգական հետևանքը, մարդու գլուխն ու դեմքը լիովին մաշկազերծ են լինում, և մարդը մնացած ամբողջ կյանքում ուսերին սովորական գլխի փոխարեն գանգ է կրում։

«Մթնաձորի» ստեղծման օրինակով լավ է դիտվում Բակունց արվեստագետի աշխատանքը փաստական նյութի վրա, եղելությունը գեղարվեստական լիարժեք երկ դարձնելու ուղղությամբ:

Ահա Ա. Ծատուրյանի հուշերի այդ հատվածը. Նրանք նստած էին տան սրահում։ Ավին գլուխը ծածկած սպիտակ սփածանելիքով՝ խոզի կաշվից տրեխ էր գործում, դեմքը միանգամայն քողարկված էր ու խոսելիս թավ ձայնը լսվում էր ոնց որ խոր քարանձավից։ Երբ մենք մոտեցանք նրան, Կարապետյանը հարցրեց.

— Բա ինչի՞ է դեմքը պինդ քողարկել այդ մարդը և ոնց է առանց տեսողության աշխատում,— չիմանալով, իհարկե, եղելությունը, իսկ ես լսել էի նրա պատմությունը ու գիտեի, թե ինչու է քողարկում դեմքը։

Այդ հարցին որպես պատասխան Ավին վայր դրեց ձեռքի գործը և արձակեց դեմքի սփածանելիքը։

Բոլորս մնացինք ապշած, մեր աչքերի առաջ պատկերացավ մի չոր գանգ կենդանի մարմնի վրա, որը ամեն ոք կարող է միշտ տեսնել քաղաքի մասնագիտական խանութի ցուցափեղկում որպես պլաստմասսայից պատրաստված արտադրանք: Նրա վրա չկան ոչ աչքուհոնք, ոչ քիթ ու շրթունք, դեղնավուն ատամների շարն է միայն միշտ ծիծաղում ոսկրապատ խորշի միջին։ Բակունցն ու Կարապետյանը զարհուրանքով դիտում էին այդ կենդանի կմախքը»։