Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էջ 86, տաղ 3. Ըստ ՏՄՕ-ի և ՄԺ-ի լորձունքով-ուղղված է ըստ ԽՀ-ի՝ լորձունքոտ։

էջ 88. տող 30 ըստ Մժ-ի' ձորից ծով կբերի-ուղղված է ըստ ԽՀ-ի՝ ձորից հովը կբերի։

Առաջին անգամ հրապարակվել է 1926 թ. ապրիլի 10-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ապա հեղինակային մասնավոր խմրագրմամբ 1927 թ. տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Այնուհետև՝ 1955 թ. տպագրվել է Երկերի միհատորյակում, 1964-ին՝ երկհատորյակի առաջին հատորում։

Տպարանային մեքենագիրը բաղկացած է 6 փոքրադիր (18,2X22,5 սմ.) էջերից (դրանք մեծադիր թերթեր են երկու մասի բաժանված)։ Էջերի վերևում՝ ընդհանուր էջակալում կապույտ մատիտով՝ 87-92։

Պատկերված է Հովհաննավանքը (Հանավանք բարբառային արտասանությունն է), որը գտնվում է Արագածի լանջին, համանուն գյուղի մոտ (Աշտարակի շրջան), Հովհաննավանքի դիրքը այնպիսին է, ինչպես նկարագրված է պատմվածքում. Քասախի ժայռոտ ձորի աջ քարափին վանքն, իրոք, որ խոյացել է վեր, նաև կարծես կախվել անդունդում գալարվող գետի սահանքների վրա։

Վանքի համալիրի մեջ մտնող բազիլիկ եկեղեցին կառուցվել է V դարում, ապա վերակառուցվել VI-ի մեջ։ Գլխավոր տաճարը կառուցվել է XIII դարում, իշխան Վաչե Վաչուտյանի օրոք և նրա ջանքերով։

Բակունցը պատմվածքում փաստերի որոշ «հարմարեցում» է կատարել։ Գրելով «...բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար»,— ըստ երևույթին նկատի ունի Վաչե իշխանին (գուցե և Քուրդ Վաչուտյան իշխանին, որ նույն վայրում մի ժամատուն է կառուցել տվել)։ Բայց և ավելացնելով, թե՝ «քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ․․․» — գրողը, ըստ երևույթին, նկատի է ունեցել Հովհաննավանքի հին կառույցները, որոնք Վաչուտյանների հետ առնչություն չունեն։ Ավելի նոր ժամանակի փաստը «հարմարեցված» է հին ժամանակին. եթե հայտնի է, որ XIII դարում իշխանը որոշել է Քասախի ափի ժայռերին տաճար կառուցել և կատարել է իր որոշումը, ապա Հովհաննավանքի հնագույն տաճարը նույնպես կարող էր կառուցվել մի նախարարի, կամ, ինչպես հեղինակն է գրում, մի եպիսկոպոսի որոշմամբ (նշենք, որ հեղինակի ակնարկած VII դարը նույնպես ստույգ չէ, իրականում, ինչպես ասվեց, V—VI դարերին են վերաբերում Հովհաննավանքի հնագույն շինությունները)։

Հովհաննավանքի տարածքում ծառեր տնկելու և բանջարանոց մշակելու պատմութըունը, ինչպես և դրա արգելումը պետության կողմից իրողություններ են, որոնց առնչվել է Բակունցը իր հողաշինարարական աշխատանքների ժամանակ։

Էջ 84, տող 2 (նաև հետո) Քասախ—Հայաստանի գետերից, որ սկիզբ է առնում Փամբակի լեռների արևմտյան մասից, հոսում Արագածի լանջերով․ ապա Արարատյան դաշտով հասնում մինչև Արաքս: