Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԻՆԱ ԲԻԲԻՆ

Մինա բիբուն ասել էին, որ երեկոյան հարսն ու որդին գյուղ պիտի հասնեն։ Եվ դեռ երեկո չեղած, նա կտրից տուն չէր ուզում գա։

Կանգնել էր կտուրի վրա, մի ձեռքը ճակատին, մայր մտնող արևի շողերից ալքերը ծածկելով, նայում էր հեռուն, կածանի կեռումեռ պտույտին և սպասում էր, թե երբ են երևալու։

Որդին օտար քաղաքից էր գալիս։ Տասը տարուց ավելի էր, որ գյուղ չէր եկել, մայրը նրան չէր տեսել։ Քաղաք էր գնացել դեռ պատանի, մախմուրի պես աղվամազով, իսկ այժմ վերադառնում էր կնոջ ու աղջկա հետ։

— Ա՜յ պառավ, բա օքմին չի երևո՞ւմ,— ներքևից կանչեց Ավան ամին։ Նա էլ սենյակում էր անհամբեր և շուտ-շուտ ձայն էր տալիս պառավին, լսողությունը սրած, ոտնաձայնի պատրաստ:

— Զինգիլա քարի մոտ հրեն երկու ձի յա երևում, մին ոտավոր էլ կա,— պատասխանեց Մինա բիբին կտուրից և լարեց առավել տեսողությունն իր։ Նրա աչքերն ավելի փոքրացան, ձգվեց, ասես երկարացավ, որ ավելի լավ տեսնի, կանգնեց ոտքի թաթերի վրա։

Մի պահ հառեց կկոցած աչքերը Զինգիլա քարին, փորձեց որոշել, թե ովքեր են գալիս։ Մի քիչ էլ, և հանկարծ Մինա բիբին ծնկներում թեթև դող զգաց, ափ ընկած