Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղից հազար վերստ հեռու, ուրիշ շրջապատում, ուղեղի մեջ այլ մտքեր։ Լավ է, որ նանին մեռել է ու չի տեսել մեր ցաք ու ցրիվ լինելը։

Ձին բակում վրնջաց, դուրս եկա։ Ձիու սանձն էիր կասլում և աչքերդ դետնին խոնարհած խոսում ինձ հետ։

— Սամսոնին նամակ գրելիս, ասա թող մի անպամ ոտը տուն գցի, Վահանն էլ... իմ հալից էլ գրիր։ Գան մի բուռ հող վրաս գցեն, էլ շաղ գան աշխարհով մին։ Ձիու գլուխը պինդ պահի... Հա՛, Սամսոնին գրելուց կասես, թե կարող է էնտեղից մի արխալուղացու ուղարկի։ Դու էլ քեզ լավ պահիր, չմրսես...

Քեզ էիր հուսադրում, որ լաց չլինես։ Թռած ծիծեռնակներից մեկը պատահմամբ եկավ հին բունը, մի քանի պտույտներ արավ ու հեռացավ։ Դրա համար էլ արցունք երևաց աչքերիդ մեջ, երբ կռացար՝ ճակատս համ բուրելու։

Անցա կանեփուտի մոտով։ Հավերը չկային։ ճանապարհը ծռելիս մի անդամ էլ ետ նայեցի, բակում տեսա քեզ։ Հեղնար մորքուրը փեշի ծայրով աչքերն էր սրբում։

Հիմա քաղաքումն եմ, Ավան ամի, իմ հին աշխատանքին։ Նամակիս հետ ուղարկում եմ սոխի սերմ և ար ջան շան գերանդի։ Գոգնոցի կտորը Հեղնար մորքուրին տուր։ Երեկ լրագրում կարդացի, որ Սամսոնին ավելի հեռու տեղ են ուղարկել։ Միևնույն է, դու ոչ լրագիրը գիտես և ոչ էլ այն երկիրը, ուր որդիդ է աշխատում։

Նրան կգրեմ քո մասին։ Չդիտեմ, մոռացե՞լ է կանեփուտը, քեզ։ Շատ բարևներ եմ հիշում Արսենին։ Տուրքը պիտի տաս, Սուղու տղին դրա մասին բան չեմ ասել։ Հեղնար մորքուրին բարևիր, նաև Անդրեաս քեռուն։ Շատ կարոտալի բարևներ քեզ, Ավան ամի։ Մնամ քո՝ Ակսել։