Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքը ճպելոլ նայում էր պասրին և սպասում, որ դատավորը սկսի հաջորդ գործի քննությունը։

  • * *

Երկու օր անց հրապարակում, փոշոտ ու քրքրված ավտոբուսի շուրջը խռնվել էին կանայք, տղամարդիկ, երեխաներ։ Նրանց մի մասը ճանապարհվում էր, մյուսրճ հավաքվել էր հրաժեշտ տալու։

Շտապ֊շտ ապ խոսում էին, պատվերներ տայիս, ապսպրրում խոսքեր, որ գնացողը տեղ հասնելուց մի ուրիշին պիտի ասեր, և խոսքը կիսատ թողած հարցնում էր, թե ինչպե՞ս են իրերը դարսել, բան հո չե՞ն մոռացել։

Շոֆերր ներս ու դուրս էր անում, հաճախ հարցնում. «չեկա՞վ տո էն շան...»։ Գնահատականը վերասերում էր ուղևորներից մեկին, որ ավտոբուսը նստելուց հետո հիշել էր մի բան և վազել տուն՝ «էս րոպեիս» վերադառնալու համար։

— Այ քեզ քաղաքավարություն,— թոնթորաց շոֆերը,— և ներս մտավ պանդոկը՝ կիսատ թողած բաժակը դա տարկելու։

Հրաժեշտ տվողների մեջ էր և նալբանդ Տոնոն։ Աղմուկի մեջ նա էլ էր փորձում իր խոսքը լսեցնելու։ Երբեմն ոտքը դնում էր անիվի վրա, բարձրանում, մի բան ասում, ապա նորից իջնում։

Ավտոբուսում նստել էր Մարիամը, կողքին' տղան։ Հայտնի չէ, թե է՞նչ պատահեց այդ երկու օրում։ Միայն Հոռոմսի հորքիրն ինքն իր ոտով երեք, թե չորս անգամ գնացել էր նրանց տուն։ Վերջին երեկո պառավը ծիծաղելով որդուն ասել էր.

— Տեսա՜ր, որ իմ ասածն արին։

— Ո՞նց թե,— զարմացած հարցրել էր որդին, հացի պատառը բերանը։

— Է՜է, նրան Մարիամ կասեն,— պատասխանել էր մայրը,— նրա զակոնը քո դավթարում գրված չի...

— Տեղ հասնելուց շուտ խարարն ուղարկի...

— Դե յալլա հա՜,— կանչեց շոֆերը։