Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին ուղևորն արդեն տեղավորվել էր։ Ավտոբուսը զգուշությամբ հետ գլորվեց։ Տոնոն գրպանից հանելով արծաթ դրամը, վազեց հետ ու ձեռքը մեկնեց.

— Մարիամ, երեխին ճանապարհին ծիրան...

Ու Վերջին խոսքը չլսվեց ավտոբուսի աղմուկից։ Մեքենան գռռոցով գլորվեց փողոցի դարուփոսով, հետքից թողնելով խանձված բենզինի հոտ ու թանձր ծուխ։

Տոնոն կանգնեց, մինչև մեքենան ծռվեց դեպի կամուրջը։ Մյուսներն էլ մեկ-մեկ ցրվեցին, ամեն մարդ իր տունը, իր գործին։

...Ամիսը մեկ-երկու անդամ փոստի ցրիչը Տոնոյին է հանձնում նույն չափի կապույտ, ծրարներ, հասցեն գրված տղայի անվարժ ձեռքով։ Հեռավոր քաղաքից Մարիամը նրան ուրախ լուրեր է ուղարկում։

Եվ խոստանում է նրան էլ կանչել, «երբ որ նոր տներումն օթաղն ստանանք․․․»։