Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի չոբանություն արած մարդուն ո՞նց չես ընդունի։ Կամքի վրա չի՞։ Գյալեն էլ էր հակառակ. հիմա տեսնում ես։— Եվ դարձավ ինձ.

— Գյալեին դու էլ պիտի ճանաչես... էն տարին, որ շարքացանը բերել էինք, քեզ խաբեց, թե ինքը կսերմի։ Հետո հարբած եկավ կռիվ քցեց։ Նա էլ շատ հակառակ խոսեց, բրիգադը որ եկավ մեզ մոտ, էն օյինը դրեց մեր գլուխը։ Որ ասել են աղքատ եմ, հպարտ եմ, մեր Գյալեի համար են ասել։ Ներքի գյուղում, որ հարսանիք լիներ, ինքը էստեղ կտուրի 10 վրա պար կգար...

Երեխան գիչքը թողած, ծիծաղից փռթկացրեց էս խոսքի Վրա։ Սահակը չնկատեց և շարունակեց։ — Հավատ, ընկերություն, տղամարդի խոսք,— բոլորը կտար մի ստաքան արաղի։ Էնքան էլ ծո՜ւյլ, ռր շահի թամբալը նրա մոտ ոչինչ։ Խմած որ չլիներ, պատի շվաքում կքներ... Մի առակ են ասում, թե վաղ ժամանակները, երբ փահլևանները գյուղերը ման էին գալիս, օյիններով իրենց ապրուստը հավաքում, մի մարդ է գալիս մեր գյուղը, էն ժամանակ մելիք էր նստում, էդ մարդը մելիքին ասում է՝ ինձ 20 կամ մի բեռ ցորեն տուր, կամ գյուղից մի մարդ դուրս բեր, որ ինձ ղանիմ լինի, հետս հավասար քնի։ Ո՞վ կլինի, ով չլինի ասում են Շիբանանց տնից մեկը կա, որ առավոտից մինչի իրիկուն ուռու տակը քնում է. թե հաղթեց, նա կհաղթի։ Կանչում են էս մարդուն, բերում փահլևանի առաջը, մելիքն ասում է, թե քեզ ղանիմ սա կլինի։ Գնում են ուռու տակը։ Էս փահլևանը բոյով մի մեկնվում է, որ քնի, մեկնվում է ասում' «Յա իլ վադասի», այսինքն' թե մի տարի ժամանակով։ էգքան պիտի քնի. էս Շիբանանց թամբալը կողքը քորում է, պինդ օրոշտում, էլի մեկնվում և ասում' «Յա ախրի 30 զամանի֊ 30 նի», այսինքն' մինչև աշխարհի վերջը։ Էս փահլևանը վեր է կենում փախչում, թե ես սրա հետ չեմ կարող քնել։ Թեև առակ է, բայց մեր Գյալեն քեզ օրինակ։ Օխտն օր, օխտը գիշեր կքներ։ Այ խմելուն ինչ եմ ասել. մի կպիոն արաղ կխմի, թե էս պատը հարբեց, նա էլ կհարբի։ Որ իրեն հարցնում էինք, թե դու ինչ ես' չքավոր ես, միջակ ես, ասում է, ես աշխատավոր պլանից եմ։