Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քշեցինք։ Համա վերջն իմ ասածը կատարվեց։Քննություն արին,տեսան, որ սխալ ենք բռնել։Գարունքվա մի առավոտ նրանք քոչը էլ ետ եկավ։ Հեռու էլ չէին գնացել. էս մոտերքը իրենց ձմեռանոցում սթարվել էին։

Էլի մեր զրույցին գանք։

Կոլեկտիվը որ շաղ եկավ, մնացինք քսան-երեսուն տուն։ Մեր Գյալեն հենց առաջին օրերը գլուխն առել էր, կորել։ Խաբարն եկավ, թե գետերումը քար է ջարդում ստանցու շինության համար։

Գարունը բացվեց։ նստեցինք, հաշիվ արինք, մեր աշխատանքի պլանը կազմեցինք, մի առավոտ էլ առաջինը մենք դուրս եկանք դաշտ։

Մի տեսակ էինք զգում մեզ։ Էլի մեր հողերը, մեր ընկեր-հարևանները, բայց մենք էլ առաջվանը չէինք։ Կարծես էն հողերն էլ ուրիշ տեսակ երևացին, թեև տեսքն էն էր, ինչ տեսել էինք մեր ծնվելու օրից։

Չեմ իմանում քեզ պատահել է, թե չէ, իմ գշխովն անցել է, որ ասում եմ։ Գերությունից վերադարձա, հենց գյուղը աչքիս երևաց թե չէ, մնացի զարմացած։ Ասեմ թե տուն էր քանդվել,— քանդված տուն չկար, թե տներն էին հնացել,—մի քանի տարում ինչքան պիտի հնանային հարյուր տարվա տները, որ աչքիս թվար։

Մի օր մնացի, ման եկա տեսած տեղերս, նոր գլխի ընկա, որ ես եմ փոխվել, և աչքիս է երևում։ Էդպես էլ առաջի գարունը։ Մեր հողերն են, անուններով ճանաչում ենք, գիտենք, որը ումն է, ինչ ուժ ունի, բայց էլի մի տեսակ էր թվում։ Տղերքն էլ էին փոխվել։ — Ուրեմն էլ ջրի կռիվ չպւիտի տա՞նք... — Բա էդ ո՞նց կլինի, որ հարևանիս միջնակից մի ակոս ՅՄ չծրեմ իմ կուռը։ Էդպես հին սովորություն կա մեր գյուղերում։ Շուտ վարողը մեկ էլ տեսար սահմանի միջնակից կեսը ցելեց. կռիվ, ղալմաղալ... Մերոնք դրա մասին էին ասում։ Վարն սկսեցինք։Լավ էր տրակտորը հասավ, թե չէ բաներս բուրդ էր։ Լծկան քիչ ունեինք։ Տրակտորը հասավ, թե