Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղացիք մեղք են, ընկնում է ոտքերը, թե քո հույսով են, դու մի ճար անես, ազատես նրանց բեգի ձեռքից։

Շինացին փափախը դնում է գլուխը, դուրս գնում։

Մի շաբաթ Հետո դատարանը նստում է։ Մի կողմ մեր ադվակատը, թղթերը, օրինագիրքը առաջը։ Էն մի կողմը դեռ մարդ չի լինում։ Մին էլ, որ քննությունը սկսվում է, խոսքը տալիս են մեր ադվակատին։ Ըհը, առաջը կանգնում է Իլդրիմ թեյը' կարդին, սարքին հագնված։

Էստեղ ադվակատը գլխի է ընկնում, որ էն խեղճ շինագաղտնիքները հենց ինքը' բեգն է եղել, որ թաքուն եկել էր բոլոր գաղտնիքները իմացել։

Գլխի են ընկնում, էլ ո՛ րտեղ... դատարանը նստած, ամեն մարդ իրեն տեղը։— Սա շշմում է. խոսքը խառնում, էլ չի կարողանում օրենքներն ասի, մեկ-երկուսն ասում է, Ւլ- դրիմ բեյը նրան Հակառակ տասներկուսն է ասում, գործը տանում ։

Մենք մնացինք քոռ ու փոշման, Համ խայտառակ եղանք, Համ մեր ծախսը ջուրն ընկավ։ Էլի չխրատվեցինք, թարսի ձին նստել ենքг Գործը էն է տալիս էինք Պետրպոլկ, որ կռիվն ընկավ։

— Բա վերջն ի՞նչ եղավ։

— Վերջը հեղափոխությունը բերեց։ Հեղափոխությունը որ ընկավ, դա էլ մտավ իսպալկոմի անդամ։ Էն առաջին ամիսները իսպալկոմի կեսը բեգ ու չինովնիկներ էր։ Մենք էլ զարմացել էինք, ախպե՞ր, թե թագավորը թախտից ընկել է, էս մեր թագավորներն ինչո՞ւ են գործի մեջ։ Ւսպալկոմը մի կենտ անդամ ուներ, ինքը ռաշպար։ Խոսք է լինում հողերի մասին, թե դյուղացիք պահանջում են հողերը հետ տան։ Իլդիմ բեյը հայերեն հարցնում է մի վարժապետի, թե օրեն- քով հիմա հողը գյուղացիների՞ն է հասնում։ Վարժապետը հա է ասում, սա սուս ու փուս վեր է կենում ժողովից դուրս գալիս։ Մին էլ վազ են տալիս, թե հասեք, որ Իլդրիմ բեյի սիրտը ճաքեց, մեռավ... Շեմքի առաջին սառած ընկնում է, ոնց անհոգի քարը։ — Էսպես եղավ նրա վերջը։ Թե գազեթ ես քցելու, է՜ս էլ գրի,— դարձավ ինձ Սիմոն ամին։— էդպես կորավ անփրա-