Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՅԱՐՔ ԳԱՓՈԻՍԻ

Լուսաբաց է։


 Գնացքը դանդաղ կանգ է առնում կայարանի առաջ։ Հին Նախիջևանն է, կիսավեր կայարանը, որի մի մասը նորոգել են, ներկել, մի քիչ սարք ու կարգել։ 
 Ներս եմ մտնում կայարան։


Բեռնակիրների քնատ դեմքեր, մի քանի պաշտոնյաներ։ Դահլիճում, բուֆետի տերը կոլոլված կարպետի մեջ, քնած է դեռ սեղանի վրա։ 


 Բակից կառապանը ձեն է տալիս.
— Մի հոգի էլ... 


 Մոտենում եմ. կոտրատած լինեյկայի վրա տեղավորվել են յոթ հոգի, ես ութերորդն եմ։ Կառք քիչ կա, ճամփորդների բաժինը լինեյկան է։ 


 Անցնում ենք աղյուսի գործարանի մոտով. չեն աշխատում, կիսավեր դրության մեջ են։ 


 Ահա և քաղաքի ծայրը, կամարակապ աղբյուրը և պղտոր գետը, որ վշշալով գլորվում է դեպի ջաղացները, ոռոգում դաշտը և խառնվում Արազին։ 


 Ուղեկիցներս կառապանին իրենց իջնելու վայրի անունն են տալիս։ Ես ծանոթ չունեմ և ուզում եմ իջնել մեյդանում։ 


 Մի քանի ծուռ ու մուռ փողոցներով անցնելուց հետո, իջնում եմ մեյդանում։ Խանութները դեռ գոց են։ 


 Քայլերս ուղղում եմ դեպի քաղաքի վերին մասը։ Նախիջևանում եղել եմ ես մի քանի անգամ, պատերազմից առաջ։ Քաղաքի մի խոշոր մասը խանութներ էին։ Նախիջևանը առու-