Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն սմիս չպիտի տանեն ժամագործի մոտ։ Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով։

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով։ Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել։

Շատ մարգ ձի չունի, իսկ կան բաժիններ, ՛որ մի քանի ձի ունեն։ Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույ¬ նիսկ զագսի) ձի ունեն' շրջան գնալու համար։ Եթե ժողո¬ վուրդը գիտե, որ Աթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն։ Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է...

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավ անցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձև տալու անմիտ սովորույթ։

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց։ Այդ օրը քաղաքն անօրինակ տեսք էր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր  շարժվում դիմացի լեռներից։ Աերոպլանը երևաց երկնքի կա¬ պույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում։ Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ... (երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է։ Այդ օրը քաղաքի ամենից լավ