Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ





Ուլու չայի ձախ ափին ընկած է Թազա գյուղը, ՈՐ հարյուր տարվա անցյալ ունի։ Խոյեցի են, լեզուն չի զանազանվում իգդիրցու լեզվից։ Տեղացիք նրանց «կլլան» են ասում։ 
Սիսիանում մի քանի «կլլան» գյուղեր կան, որոնք մինչև այժմ էլ հարազատորեն պահել են իրանց բերած տարազն ու ադաթը։ 
Գյուղը ցավեր շատ ունի, բայց Թազա գյուզի հոգսը եզակի է։ 
— Մի տեղ լինե՜ր, քոչեինք,— ասում են գյուղացիք մասնավոր զրույցի ժամանակ, հասարակական ժողովում, ամեն պատեհ առթիվ: 
— Մեր գեղի տեղը ժաժ է գալիս, տես, էս տները փլվել են։ Մարդ է մնում փլվածի տակ, ապրանք է փչանում։ 
Գյուղատեղն անհարմար է։ Վերի սարում մի փոքր լճակ կա, որից աղբյուրներ են սկսվում, անցնում դեղի տակով ու քերում հողի ստորին փափուկ շերտը։ Ու հանկարծ տնատեղը նստում է, պատերը ճաքճաքում են։ Կամ մի ուրիշ տեղ տեղ գետինը բարձրանում է, հարևան տներն իրարից հեռացնում։ 
Տան պատերի վրա կարելի է տեսնել մեծ ճեղքվածքներ։ 20 Գյուղի վերին թաղը քոչել է մի քիչ ներքև, չնայած որ այդ տեղն էլ ենթակա է «ժաժքիս։ Դպրոցի երկու պատն էլ ծռվել են ու ճեղքվել։ — Այս տարի պարապել ենք միշտ էլ վտանգի տակ,— ասում է ուսուցիչը։ Մի ուրիշ ցավ էլ ունեն։ Գյուղի կողքին էլ ընկած է մի 341