Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաթախ բլիթները դարսեր իրար վրա ու գրեր վրանի մի անկյունում, ուր կանաչը աճել էր փարթամորեն։

Խևյ բերին։ Ծաղկավոր պնակներ, բաժակները նախշուն: Ինչքան գունեղ և վառ ճաշակ ունի արևելքն ալեհեր: Շաջարը՝ սպիտակ տեղ չեր մնացել։ Կինը մի քանի փալասի մեջ էր փաթաթել և սանդուղում պահել ազիզ օրվա համար։


— Սար տեղ է, շաքար դժվար է ճարվում,— ասում են նրանք։

Չարչիներն են առուտուր անում, նրանք են քոչվորին ապրանք տալիս։ Ամեն մեկը մի փոքրիկ պարկ ուսին՝ միջին լուցկի, ստպոն և ուլունք, ասեղ ու շաքար, պտտվում են սարեսար և օբաներում իրենց ապրանքը յուղ ու պանրով փոխում։ Մի տուփ լուցկին մի գրվանքա պանրով են առնում։ Ամբողջ ապրանքը սպառելուց հետո, յուղ ու պանիրը ծախում են մոտակա գյուղում կամ քաղաք են տանում, ծախում, պարկը նոր ապրանքով լեցված էլի յուրդերի ճամփան բռնում։

Թեյ ենք խմում։ Ծպպացնում են, շաքարի մի փոքըիկ կտոր բերանում լեզվով խաղացնում ու ամեն կուժից հետո տնքում։ Ի՜նչ ախորժակով են խմում և կարագի ահագին կտորներ կուլ տալիս, մոխրոտ բլիթը ծամում։ Մի անգամ կուլ տված կարագը քաղաքում մի ընտանիքի օրեկան բաժինն է։ Իզուր է որոնել գրավիչ մի կողմ յուրդերում. Գյազբելի գլխին:

Մենակ սարն է կանաչ, օդը անարատ, թարմ կաթի պես և աղբյուրը պաղջուր։ Իսկ ինքը սարվորը՝ տգետ բնության արհավիրքին ենթակա, հիվանդանալիս' զահրումար խմող, ցեխի ու կեղտի մեջ, քաղաքի բարիքից զուրկ։

* * *

Մայուն է, որ լսվում է։

Անվարժ մարդուն թվում է, թե ձորը ոչխարով լեցվեց, քարերն էլ են մայում։

Ճաշվա կիթն է։ Ոչխարը սարից իջել է, գաոն ու ոչխարը խառնվել են իրար։

Սկեսուրր տնքալով՝ հարսին պատվիրում է շտապել, թե չէ գառները կծծեն։ Ու կինը ջահել, մանուկը շալակին, շարժումներով