Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ (Դ)


  Գյուղը դեռ հնի փեշը բաց չի թողել, էլի ծածուկ, թե ափաշկարա գյուղի զորբան աշխատում է զավթել սրա կամ նրա այգին, արտը, կամ նրա այգին։ Աղբերամեջ հողը բաժինք անելիս մեծ եղբայրը շատ հաճախ էլի չաղ բաժին է ստանում, երբեմնի «մեծահարկը», որ մեր գյուղերում դեռ մոռացված չէ։ 
Հողային հանձնաժողովները շատ գործեր են քննում, մեկը մյուսից բնորոշ գյուղի ներկա իրադարձի, ներքին աշխարհի տեսակետից։ 
Ահա մեկը, «մեծ տեգրը», որ բռնություն է գործ դրել և ուժով գրավել իր եղբոր այրի կնոջ կալ ու մարագը։ Տիրապետել է, փլած պատը նորոգել, մի քանի վկաներ հավաքել։ Հաստատելու, որ այդ կալն ու մարագը դեռ «Օհան քյոխվի ժամանակից իրեն հայրենիքն էր»։