Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են։ Ուշքդ վրադ պահի, քնով չանցնես,- ասաց Մկրտումը և շրջվեց տան կողմը։ Նա մի քանի քայլ էր արել, երբ Գոդին հետևից կամացուկ ասաց․

- Մկրտում ափի...- Մկրտումը հետ նայեց։- Բա մեր բանը ե՞րբ պիտի գլուխ բերես․․․ Ախր վախտ է անց կենում․․․ Վախենում եմ, որ․․․

- Ինչը՞։

-Էն էլի, որ քեզ գոմումն ասի...

Մկրտումը ծիծաղեց։

10 - Չես դիմանում, հը՞... Լավ, իրիկունս անպատճառ կասեմ։ Սիմոնին էլ, մորն էլ։ Իմ հոգուս պարտքը։ Էս անտերը մի խոդ քցենք։ Հարսանիքդ ալբհալը գլուխ բերեմ։ Մի հարսանիք անեմ ո՜ր․․.

Եվ գնաց։ Գոդին ժպիտն երեսին դեռ երկար ժամանակ նայում էր մութին և լսում հետզհետե հանգչող ոտնաձայնը։

5

Փոշին հաստ շերտով նստել էր ճանապարհի եզրին բուսած արևածաղկի թերթերի ու կարտոֆիլի թփերի վրա, առուն բարակել էր և օձանման պտույտներով բակերն էր մտնում, 20 շտապ կտրում փողոցի լայնքը և արևի տապից փախչելով, իջնում բանջարանոցները, ուր արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա։

Գյուղի փողոցներում անց ու դարձը դադարել էր, բակերում մարդ չէր երևում։ Միայն Բոլոր քարի մոտ աշխատանքի անընդունակ երկու ծերունի, որպես լուծից բեզարած եզներ, նստել էին, ջրակալած աչքերը հառել առվակին։ Ով գիտե ինչ էին մտաբերում ծերերը վազող ջրին նայելիս։ Երիտասարդ օրերի կարո՞տն էին քաշում, երբ ամառվա տապին հանդից տուն չէին գալիս և քնում էին թարմ խոտի վրա՝ երեսն աստղկա 30 երկնքին, թե՞ հաշտ էին և դատապարտվածի նման սպասում էին անողոքին, որ պիտի գար և ուշանում էր։ Գուցե և ոչ մի միտք պտույտ չէր անում նրանց ուղեղում, ինչպես կամնը կալում և հենց այնպես նստել էին՝ քարացած, իբրև արձան, իբրև Բոլոր քարի մի մասը։