Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փարչը դիր առվի մեջ, մի քանի էլ դամբուլ քաղի էն ծայրի ծառից,- իսկ ինքը բաց է անում կաթսայի կափարիչը և գոլոըշուց, բույրից, ավելի ճիշտ, եռացող ջրից հասկանում է, թե ինչ է կատարվում կաթսայի խորքում։

-Գալիս է պապան գալիս է, հետն էլ մի մարդ կա,- ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքրիկ աղջիկը, որին մայրը պահակ է դրել փողոցի անկյունում։

- Գալիս է, պապան գալիս է և հետն էլ Նազար դյադյան է, ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքր տղան, որ ավելի հեռվում էր դիրք պահել։

10 Գալի՜ս են,- ճչում են երեխաները, ինչպես նավաստիները կկանչեն.

- Ցամաքը երևաց, ցամաքը...

Այստեղ տիկին Վարսենիկի ձիրքը հասնում է կատարելության, մինչև տանտիկնության արվեստի բարձրունքները։

- Կաթսան մի կողմ դիր,- և հյուրի համար ավելացնում է ճիշտ այնպիսի գավաթ, ինչպիսին դրել է ամուսնու համար։

-Բողկը ջրից հանի,- և շտապում է հինգ րոպեում զգեստը փոխել, հարդարել իրեն, փոքր տղայի գոտին շտկել, աղջկանը հիշեցնել, որ Նազար դյադյային հարկավոր է բարևել 20 և այդ տագնապի մեջ մոռանում է բութ մատի մուրը, որ կնկատի երեկոյան, երբ շարունակի պատմել այն կնոջ մասին, որ երեք օր առաջ գնացել էր Մատուռի ձորը...

Ներսես բեյի և նրա հյուրի՝ Նազար բեյի, ներս մտնելուց հետո ճաշն իսկույն չի սկսվում, թեև Ներսես բեյը դեռևս ռապորտ գրելուց էր քաղց զգացել, ավելի ճիշտ նրա քթովն էր ընկել դոլմայի հոտը, ինչպես տիկին Օլինկայի բարձերից մի բմբուլ հասել էր մինչև դատարան և նստել խեղճ գրագիրի ունքին։ Ներսես բեյը քաղցած էր, բայց կային անխուսափելի ծեսեր, ինչպես բողկը անխուսափելի էր դոլմայից։ Այդ ծեսերից վեհագույնը կատարվում էր այգում, երբ Ներսես բեյն իր սեփական ձեռքով, վարունգի թփերի մեջ փնտրում էր երկու-երեք փոքր վարունգ, ծաղիկը դեռ պոչին, փոքրիկ փշիկներով, ինչպես երեխայի աղվամազը, այն նուրբ վարունգը, որ բերանի մեջ հալվում է և որին Ներսես բեյը մեծարում էր տասնյակ