Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փաղաքշական բառերով՝ պիկուլիա, կուլուլիս, պիծի-միծի Բաղդասար, Կլապիդոն Իվանիչ, բիբուլի և այլ այսպիսի բառերով, որոնցից մի քանիսը յուր ժամանակ ուղղված էին տիկին Վարսենիկին։ Բայց ահա նա գտավ այն վարունգները, որոնց, Ներսես բեյի ասելով, աստված Քարահունջի օղու հետ միաժամանակ աշխարհ է ուղարկել, որպեսզի մարդկային հոգին չձանձրանա․․․

Եվ ճաշը սկսվում էր...

Սկսվում էր այն ճաշը, որից հետո տիկին Վարսենիկի 10 աղախինը կանչում էր լվացարարուհի Մինային, և երկուսով միասին առվի ջրում մոխրով լվանում էին պնակները, կաթսաները, մեծ ու փոքր ափսեները․․․ Եվ մինչև արևը մայր մտներ, նրանք լվանում էին։ Իսկ ներսը, հով սենյակում, դիվանների մեջ ընկղմած քնել էին Ներսես բեյը և Նազար բեյը,- տիկին Վարսենիկը գնացել էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, մեծ տղան պապայից ծածուկ ընկուզենու տակ ծխում էր, փոքրը փետում էր թիթեռի թևերը, մեծ աղջիկը պատուհանից ո՞վ գիտի ինչու նայում էր դուրս, իսկ փոքրն սպառնում էր պապային ասել, որ Ժորժիկը ծխել է 20 և մամային ասել, որ մեծ քույրը դարձյալ պատուհանից չէր հեռանում։

Փողոցում լռություն էր։ Լսվում էր միայն ամանների զնգզնգոցը և Ներսես բեյի միալար պուֆերը, կարծես դեռևս կաթսայի մեջ դոլման եռում էր։

8

Ամբողջ քաղաքում բեյերը քնել են հետկեսօրյա քնով, և քանի նրանք քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում, որովհետև շներն էլ քնած են։ Իսկ Գորիս քաղաքի շները կատվի ձագեր չէին, ինչպես Լյուդմիլլա Լվովնայի շնիկը, 30 որի մասին խոջա Մակիչը մի անգամ ասել էր,

- Փառքդ շատ, աստված․․․ Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է։

Գորիսում հայտնի շներ կային, ինչպես օրինակ՝ Սիմոն բեյի Թոբուշը, որից ամբողջ թաղը դողում էր, և նույնիսկ