Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև բակը լցվեր տղա երեխաներով և տուփը բաց էր անում։

Տուփի միջի գունավոր դրոշակը կամ թղթի թիթեռը Պավլի բեյը պատշգամբից գցում էր ներքև, երեխաներն իրար վրա էին թափվում, իսկ տան տերը զվարճանում էր։ Ամեն կողմից նշանավոր Պավլի բեյը եթե երեխաների մեջ նկատում էր 12-14 տարեկան տղաների, նրանց մեկ-մեկ կանչում էր պատշգամբ և նրանց ականջը թեթև ոլորելով պատվիրում էր.

-Ականջդ կկտրեմ, եթե լսեմ, որ ուրիշ ազգից ես աղջիկ առել... Հայ աղջիկ կառնես, իմացա՞ր...

10 Իսկ տղաները՝ ականջները քորելով իջնում էին և միտք էին անում, թե ի՞նչ պիտի անեն Հայըստունցի Ավետիսի գեշ, սև և պեպենոտ աղջիկը։

9

Այն փողոցը, որտեղ մեծ մասամբ բեյերի տներն էին և նրանցից մեկի՝ Պավլի բեյի ներքնահարկում ապրում էր Հայաստանցու ընտանիքը,- այդ փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց։ Որքան էլ քաղաքը փոքր էր և չուներ ոչ մի ծխնելույզ և գործարանի շչակ չուներ, այն ուներ հարուստ շուկա, զորք, բանտ, եկեղեցի և ներկայացուցչական 20 վայրեր, այսինքն պետական հիմնարկներ,- այնուամենայնիվ քաղաքը քաղաք էր, ուներ քաղաքագլուխ, քաղաքային դումա, փողոցներն անուններ ունեին՝ հաստատված քաղաքային դումայի և նորին գերազանցության՝ գեներալ նահանգապետի կողմից։ Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կավալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որ ռազմա-աչքաչափով նկարահանել էր գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն։ Բայց 30 թեև գեներալ նահանգապետը հաստատել էր, և փողոցների անունները փակցրած էին պատերին, տները համարակալած էին (և դեռևս պրոգրեսիստները դժգոհ էին քաղաքագլուխ Մաթևոս բեյի պակաս կողմից),- այնուամենայնիվ ժողովուրդը, այսինքն Կյորեսը՝ Շենը իր բոլոր թաղերով և հարևան