Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղերը ոչ փողոցի անուն էին տալիս և ոչ տան համար․ նրանք ասում էին՝ Կալին պա, և բոլորը պատկերացնում էին հին կալերը քարափների գլխին, որ դարձել էր քաղաքի զբոսավայրը, ավելի ճիշտ, այն վայրը, որտեղ գիմնազիստները մեջքի վրա պառկում էին և կամ նվագում էին կիթառ, ձանձրույթից թքելով դեպի ձորը, դեպի ձորի հին մարագները։

Կյորեսեցիք, եթե ցույց էին տալիս մեկի տան տեղը, ասում էին՝ Սիմոն բեյի տան գլուխը, և բոլորը գիտեին, 10 որ խոսքը այն Սիմոն բեյի տան մասին է, որի շան ահից մինչև անգամ մուրացկանները մուտք չունեին, Միրաքին թումբը,- և նույնիսկ նրանք, որոնք երբեք չէին տեսել այդ երբեմնի բլուրը, գտնում էին քաղաքի այն մասը, որտեղ Ավագիմովների տներն էին, ռուսաց դպրոցը և փոստը, Գոմշի փոսեր՝ շուկայի նոր մասն էր, Պասաժը՝ մինչև քաղաքային դումայի շենքը։ Այդ տեղն այդպես էին կոչել շատ հնում, այն ժամանակ, երբ այնտեղ աղբյուրներ կային, որոնց ջրերում նստում էին Կյորեսի գոմեշները․ Այժմ ոչ գոմեշներ կային, ոչ նրանց աղբյուրները, բայց հին անունը մնացել էր և դեռ հնչում էր այդ անունը, ինչպես Պասաժի հիմքերի տակ խոխոջալով 20 գնում էին հին աղբյուրները...

Այն փողոցում, որ կոչվում էր հին ճանապարհ, ապրում էին արհեստավորներ, մեծ մասամբ բնիկ կյորեսեցի։

Նրանք ընտրել էին այդ գետափը գուցե նրա համար, որ հեղեղման վտանգի պատճառով այդ փողոցի տնատեղերն աժան են եղել,- գուցե և այն պատճառով, որ գետից այն կողմ նրանց հայրական բոստաններն էին՝ բակլայի, կարտոֆիլի և դդումի անսպառ բերքով, որ այնուամենայնիվ գարնանամուտին սպառվում էր, որովհետև արհեստավորների մեջ այնպիսի ուտողներ կային, ինչպես օրինակ, Չաքմաչի Վեսկանը, հյուսն Ասանը և թամբագործ Թևին, որոնք եթե երեքով 30 միասին մակար գնային, հարսանքատիրոջ շունը սոված կմնար։

Այդ փողոցում ապրում էին հյուսներ, քարտաշներ, կոշկակարներ, թիթեղագործ, ներկարար, նաև մի քանի բեյեր, որոնք մյուս բեյերի շրջանից դուրս էին, ինչպես օրինակ՝ երրորդ Ներսես բեյը, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ, որովհետև