Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11

Գիշեր է։

Մինա զիզին միայնակ օրորում է։

Մտնում է Պաշտոնավորը։

Զիլֆին մի կտուրի վրա։ Ներսը ճրագի շուրջը նստել են չորս-հինգ գյուղացիներ՝ տղամարդիկ և կանայք։ Երդից դողդողալով, նրանց վրա իջնում են թռուցիկները։

Պաշտոնավորը Մինա զիզուն։

- Դե, Աթա ապոր մեռնելը լավ չէր... Ապրի Մակիչը...

10 Հրես կգա, ռուսներին կբերի, ինքն էլ կանցելարում-բանում լավ գործի կմտնի...

Մինա զիզին մռայլ օրորում է։

Քահանան թռուցիկը ձեռքին՝

- Կարմիր բանակը ձեզ․․․ և վախեցած չորս կողմն է նայում, կարծես տանը սատանա կա։

Խավարում, ապա այլ ճրագ է, այլ տուն։

Մեկը դուռը բաց արեց և վախից դուռն իսկույն փակեց, որովհետև դռան վրա կպցրած տեսավ մի թուղթ։

Այն առաջին տանը, որտեղ ճրագի շուրջը նստել էին 4-5 20 գյուղացիներ, Մինասը կարդում է՝

- Կարմիր բանակը ձեզ բերում է ազատություն, բախտավոր և խաղաղ կյանք...

Նայում են իրար երեսի։ Մի մայր նայում է վերև՝ երդի լույսին։

- Աստուծ, քեզ փառք․․․

Հետզհետե խավարում է։

12

Արև օր։

Լեռնալանջի սև ցելը։ Լսվում է հորովելի աղմուկը։ Հետզհետե 30 աղմուկը հզորանում է, և անցնում է Զանգեզուրի գութանը՝ յոթ զույգ եզ և վիթխարի գութանը։

Չետանց Վանեսը վարում է։

Մաճը նրա ձեռքին է։ Երգում են ծերունին, մի երիտասարդ, մի տղա, որոնք նստել են լծափայտերի վրա, և այդ հզոր