Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մակիչը հետևակը թողեց բլուրի վրա և սլանում է դեպի ձորակը։

Գերեզմանաքարերի ետևից նկատեցին, որ ահա Մակիչը կտրում է նրանց նահանջի ճանապարհը։

Դուրս թռան քարերի ետևից։

Կարմիր բանակայինները գրոհում են։

Նահանջողները վազում են դեպի ձորակը, դեպի ձիերը, ոմանք ուղղակի փախչում են։

Մակիչը ձորակումն է։

10 Ով ձի էր հեծել, փախչում է ձորով։ Ձիերի մի մասը գերի մնացին։

Բլուրից կոմունարները իջնում են դեպի ձորակը, դեպի իրար խառնված ձիերը։

15

- Գալիս են... Կացնով գալիս են... Կոտորելու են, հե՜յ...- և լեղապատառ փախչում է գզիրը։

- Երեխաներին կթափես փողոցը... որ մորթեն, թող ժողովուրդի առաջ մորթեն...

Մի մայր ղրկել է երկու տղաներին, իսկ այդպես ասողը 20 տեղացի խմբապետն է։ Նա փախչում է։

Պաշտոնավորը քահանային համոզում է.

- Տեր-հայր, բա ի՞նչ ես ասում... Վերջին օրն է...Աղ ու հաց հանենք առաջները։

Մինասը երկու գյուղացու հետ վազում է դեպի կալանատունը։

Պահակը չկա, բայց դուռը կողպ է։ Կալանատան դուռը ջարդում են։ Քյոխվան թաքցնում է իրերը։ Շոր է փոխում։

Գիլա բիբին վազում է։

Փողոցով փախչում են երեք ձիավոր։ Գիլա բիբին 30 պատից քար է առնում, որ գցի նրանց վրա։

- Փախչում եք, հա՞...

Մարագի դարմանի միջից դուրս են գալիս երեք թաքնված կոմունարներ։

Երկու հոգի հրացաններն առած, տնից դուրս են փախչում։