Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Федерация... Значит Союз... և նորից պառկում,- бр։ кий Союз... Советских...

Պուղանը նայում է դեպի դուռը.

- Ես քո վարժապետ հերն... բա չասացի հալալ ախպոր նման...

Խավարում։

2

Ամառ երեկո։

Սարահարթի վրա տեղավորվել են Կարմիր բանակի 151 և 10 153-րդ գնդերը և Զանգեզուրի կոմունարների զորամասը։

Ձախ՝ Որոտանի ձորն է։

Ձիավորների առանձին խմբեր սարահարթի եզրին են, ձորի գլխին։

Ամբողջ օրը բանակն այդտեղ է։

Ձիերը ջրում են աղբյուրից։ Մի ռուս կարմիր բանակային կռանում է աղբյուրի վրա, նրան դժվար է այդպես խմելը։ Ձին մռութով հրում է նրան ետևից, զինվորը գլխի վրա է դառնում։

Զինվորները ծիծաղում են։

«Ջաղացատերը» պոկում է աղբյուրի մոտ բուսած քեղի 20 ցողունը և ջուր է խմում։

- Ишь как,- և նույն ռուս կարմիր բանակայինն ընդօրինակում է նրան և ջուր է խմում։ Այդ նրան և ընկերներին դուր է գալիս։

Մի այլ տեղ երկու կարմիր բանակային կրակի շուրջը նստել են։ Մեկը խառնում է փամփուշտների ցինկե ամանը, որի մեջ ուտելիք են եփում, մյուսը քարով խփում է կոշիկի մեխին։ Վերջինս՝

- Ну и страна... окромя камней ни черту... И за что кровь проливать то?...

30 - Как за что,- ընկերը գդալով համտես է անում և բերանն այրելով, շարունակում է.- А нашим братьям армянам помочь надо...

Անցնում է միրուք Միտրիչը՝ ետևից երեք ձի քաշելով.