Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցնում են ժայռին և գնդակահարում, գլորում են։ Երբ երկրորդին են բերում, - նա դուրս է պրծնում և իրեն գցում է ժայռից ցած, չթողնելով որ խփեն։ Երրորդը՝ Գարեգինը հանկարծ իրեն գցում է ցած, բայց հետը տանում է Սմբատին։

Աղմուկ, իրարանցում, թմբուկների ձայն։ Հեռացնում են զինվորներին, որովհետև նրանք ակնհայտ դժգոհ են։ Մեկը բարձրաձայն ասում է․ «Հայը հա՞յ կսպանի․․․»։

Գիշեր է, լիալուսին:

Մակիչը, Մարգարը, 7-8 թաքնվածներ գնում են։ Նրանց 10 տեղն իմացել են։Նրանց հետապնդում են։ Լուսադեմին նրանք անցնում են դաշտով։ Ինչ-որ հովիվ ոչխարը դուրս է բերել արոտ։ Հովիվը նրանց ասում է. «Ո՞ւր եք գնում... Գնում եք թուրքանաք, հա՞... Բա մարդը կփախչի՞ իր հայրենի հողից․․․»։

Հովիվը տխուր նվագում է։

Նրանք հասել են Հաքարու գետին։ Ոչ կամուրջ կա, ոչ անցնելու հնար։ Վարար, ահարկու գալիս է գետը պղտոր հեղեղինման, բերանն առած ահագին ծառեր, որ ո՞վ գիտե որ անտառի արմատով հանել է։

Շվարել են, թվում է, թե չեն անցնի, և ահա ուր որ է 20 նրանց հետքերով կգտնեն։ Բայց Մակիչը այծեմազ պարանը կապում է մեջքից, երկար ծայրը տալիս է նրանց։ 7-8 հոգին բռնում են պարանը և մտնում են գետը։ Մակիչը լողում է և նրանց քաշում։

Ահա նրանք Կարմիր բանակում են։ Զարմացել են, ուրախացել են։ Երևում է, որ Մարգարին այնտեղ ճանաչում են։ Հայեր կան, ռուսներ են։ Մակիչը փորձում է նրանց հետ ռուսերեն խոսել։

11-րդ բանակի 151-րդ գունդը Մակիչին ուղարկում է հետախուզության։ Նրանք գալիս են, անցնում են դիրքերը, հրաշքի նման հայտնվում են իրենց 30 գյուղի մոտերքը, տեսնում են ծանոթ գյուղացիներին, նրանցից մեկին նույնիսկ թռուցիկների կապը տալիս են, ասելով, որ «Բաքվից նամակներ են», հարկավոր է գյուղացիներին բաժանել։

Կարմիր բանակը պատրաստվում է հարձակման։

Մակիչն ունի իր «զորամասը»։ Նրանք նույնիսկ ձիեր են ստանում։