Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 50, տող 3. Մաթևոս Ուռհայեցին կվկայե— Մատթևոս Ուռհայեցին ХII դարի հայ պատմիչ է։

Էջ 52, տող 17 և հետո. Եթովպական մամուլ— նկատի ունի սփյուռքահայ կուսակցական թերթերից մեկը կամ, ընդհանրապես, սփյուռքահայ թերթ։

էջ 56, տողեր 5—6, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հրաշագործությանց պատմությունը— Պետրոս Գետադարձը հայոց կաթողիկոս է եղել 1019—1058 թթ․, ուներ բյուզանդական կողմնորոշում և կարևոր մասնակցություն է ունեցել Անին հույներին հանձնելու գործում (տե՛ս նաև Երկերի այս հրատ. հ, 2, էջ 708—709)։ Պետրոս Գետադարձի մասին պատմում են. որ նա 1023 թ. հունվարին, ընդառաջ գնալով Բարսեղ II բյուզանդական կայսրին, Ճորոխ գետում կատարել է ջրօրհնեքի տոնը, որի ժամանակ, ասում են, թե «Գետի ընթացքը դադարել է» ու դրա համար կոչվել է Գետադարձ։ Բակունցը հրաշագործությանց պատմություն ասելով նկատի ունի գետի ընթացքի դադարման այդ պատմությունը։

էջ 59, տողեր 19—20.. կառքը բարև չէր առնում, բարև չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին— նկատի ունի Ա. Իսահակյանի «Աբու լալա Մահարի» վիպերգի հետևյալ խոսքերը.

Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող
քարավաններին (2-րդ սուրահ)։


Էջ 62, տողեր 4—8. այս հատվածը նման է Բակունցի որոշ ակնարկներում եղած գյուղխորհուրդների հաշվետվություններին, օրինակ, «Մեր գյուղերում» (Ա) ակնարկում նկարագրված ժողովին (տե′ս Երկերի այս հրատ., հ.2, էջ 337—342)։

Էջ 67, տողեր 21—22.

 — Երկներ երկին և երկիր...
— Երկներ և ծով ծիրանի:


Մովսես Խորենացու «Հայոց պատմությանս մեջ (1, ԼԱ) ավանդված Վահագնի ծնունդի առաջին տողերն են քիչ աղավաղված (երևի գրված են հիշողությամբ) ։ ճիշտն այսպես է.

Երկներ երկին, երկնէր երկիր,
Երկներ և ծովն ծիրանի:


էջ 68, տող 26. Արաքսը ահագին հորձանք չի հանում— ասված է որպես «պատասխան» Ռ. Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծության հետևյալ տողերի (վերջին քառատող).

էլ չի խոսեց Արաքսը.
Հորձանք տվեց ահագին,
Օղակ—օղակ, օձի պես
Առաջ սողաց մոլեգին։


էջ 81, տողեր 16—17.

— Տեղ ոսկի տեղայր ի փեսայության Արտաշիսի
— Տեղայր մարգրիտ ի հարսնության Սաթինկան...