Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 193, տողեր 24-25. ՆՈւ-ի բնագրում՝ կամուրջը տանելու։- ուղղել ենք՝ կամուրջը տանելու է:

Էջ 202, տող 36. ՆՈւ-ի բնագրում՝ նրան առելով- ուղղված է՝ ըստ հատվածի բովանդակության՝ նրա ասելով:

Էջ 206, տող 1. ՆՈւ-ի բնագրում՝ կուչ գա- ուղղել ենք ըստ շարակարգի բովանդակության՝ կուչ գալու:

Էջ 210, տող 30. ՆՈւ-ի բնագրում՝ Մեր հեծկլտոցի ձայնից- ուղղված է ըստ բովանդակության՝ Մոր հեծկլտոցի ձայնից:

Էջ 213, տող 32. ՆՈւ-ի բնագրում՝ Շուղանց Եսոյի տղան- այս Եսո ձևը միակն է վեպում, այլ դեպքերում նույն անձը կոչվում է Իսո. ըստ այդմ ուղղված է՝ Շուղանց Իսոյի տղան:

Էջ 215, տող 10. ՆՈւ-ի բնագրում՝ ոտով գետին դոփում-գետին ձևը այստեղ կարող է իմաստային շփոթության տեղիք տալ, ուստի փոխված է՝ ոտով գետնին դոփում:

«Կարմրաքար» վեպի 4-րդ մասի «Լուսաբացին գյուղն արդեն ոտքի էր» նախադասությամբ սկսվող ընդարձակ հատվածի սկզբներից (166-րդ էջ) նոր հերոս է ասպարեզ մտնում։ Ահա նրա առաջին հիշատակությունը․ «Եզնարածի առուն քանդվել է ու քշել Չանեն ծուռ Օհանի ղորուղը» (էջ 167, տողեր 11-12)։ Նույն նախադասության շարունակությունն է «․․․այնտեղից թափվել Ունանի խամը»։ Պարզ է, որ Չանեն ծուռ Օհանը և Ունանը տարբեր հերոսներ են։ Օհանը նոր հերոս է, Ունանի մասին վեպի նախորդ մասերում արդեն բավական խոսվել է. օրինակ, վեպի սկզբում (էջ 92) ասված է, «...Ունանը, որը ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ»։ Ապա նկարագրված է նրա, որպես լավ մաճկալի, հմտությունը վար անելիս։ Խոսք կա Ունանի աշխատասիրության մասին, ինչպես և այն մասին, որ այդքան աշխատելուց հետո նրա մեկը երկու չէր դառնում» (նույն տեղում)։


Հետո՝ Ունանի, որպես հմուտ մաճկալի, մասին այլ բնութագրումներ կան (էջ 93 և այլն)։ Իսկ վեպի 3-րդ մասի սկզբներում շատ կենդանի, պատկերավոր նկարագրված է Ունանի գարնանային վարը (էջ 138)։

Չանեն ծուռ Օհանը, վեպում առաջին անգամ հեղինակային խոսքում հիշատակվելուց հետո, հաջորդ պարբերության մեջ (նույն 167-րդ էջում) հիշվում է մի այլ հերոսի խոսքում այսպես. «Ա խալխը, իսկի կլինի, որ Եզնարածի առուն տրաքի, Չանեն ծուռ Ուհանի ղորուղը քանդի, էնտեղից էլ տա Ունանի խամին...»։

Պարզ է, որ այստեղ Ուհան-ը Օհան-ի բարբառային (զանգեզուրյան) ձևն է, և դարձյալ հստակ է, որ Ուհանը (կամ Օհանը) և Ունանը տարբեր անձեր են։ Բայց ահա վեպի շարունակության մեջ, մանավանդ պահպանված վերջին 5-րդ մասում այս երկու հերոսները անընդհատ շփոթվում են՝ նրանցից յուրաքանչյուրը և՛ Ուհան, և՛ Ունան է անվանված։ Դա ամենից ավելի խմբագրությունում կամ տպարանում սպրդած վրիպակների արդյունք պետք է լինի, բայց նշաններ կան, որ հեղինակն ինքն էլ մեկ կամ երկու տեղ խառնել է հերոսներին։

198-րդ էջում ըստ ՆՈւ-ի բնագրի Ունանը անվանված է Չետանց՝ «ասաց Չետանց Ունանը»։ Հաջորդ էջում Չետանց է կոչվում Ուհանը (էջ 199, տող 20)։

197-198 էջերում Բոլոր քարի մոտ նստած գյուղացիները զրուցում են պատերազմի մասին, ահա մի քանի խոսք այնտեղից ըստ ՆՈւ-ի բնագրի (ընդգծել ենք Ունան և Ուհան