Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչո՞ւ շփեցիր ճակատդ, ինչո՞ւ ծարավ զգացիր և թիկունքդ քրտնեց։

- Դպրոց կա՞։

- Ինչպես չէ։ Դպրոց, խրճիթ, լիկկայան։ Անգրագիտությունը վերացված է 60 տոկոսով, նաև կանանց մեջ։ Գյուղս ունի փոկ, 74 անդամով, որից կին՝ 23 հոգի, շինարար սեկցիա, նորոգված են կամուրջները և հանդամեջ տանող ճանապարհները։ Ունենք նաև...

- Կեցիր, այդ ամենը ո՞վ քեզի ըսավ...

10 - Ես եմ հաշիվը տանում, չէ՞։ Ամեն ամիս զեկուցում ենք տալիս շրջանին։

- Հոս չկա՞ն փղշտացոց երկրեն վերաբնիկներ, եթովպացիք չկա՞ն․․․

- Էդպես ազգ մեր գյուղերում դժվար կճարվի։ Ասորի կա։

- Ազգ չէ՛, բարեկամ, ցեղ են ասոնք... Պատմությունը չե՞ս գիտեր։ Արշակ թագավորը երբ զորքով անցավ...

Բայց Անթանոսյանը Մարչի թևից ծածուկ քաշեց, նայեց աչքամիջին։ Դրանից էր, որ Մարչի խոսքի շարունակությունն այսպես ստացվեց.

20 - Զորքով անցավ և... վերադարձավ։

- Կարելի է, կպատահի։ Մեզ հայտնի չի։ Այն ժամանակ երևի փակ տնտեսություն էր։

- Ամեն ինչեն կար...

Եղավ պաուզա, որի ընթացքում երկու կողմն էլ լարված ուշադրությամբ զննում էին իրար։

- Էթանք, եդացանք,- ասաց կառապանը։

- Խոր Վիրապի ճանապարհն այս չէ՞,- հարցրեց Մարչը քարտուղարին, կողովների ետև տեղավորվելուց հետո։

- Այդ կողմերում կլինի։ Չեմ տեսել,- ասաց նա։

30 Կառքը շարժվեց և գլորվելով անցավ փողոցներով։ Գյուղի առօրյան էր՝ փողոցներում, բակերում, այգիներում։ Ցեխում նստած մի գոմեշ, պոչը վրձին շինած, մեջքի սև քաթանի վրա գորշ գույնի նախշեր էր շարում, ականջները շարժելով քշում ճանճերին։ Կոտրած սայլի ճաղի գլխից աքլորը կանչեց՝ քունը փախցնելու համար։ Մի պառավ, որ հարդախառն թրիքը գունդ