Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վակզալ, նոմեր, ռայոն, տամբուր, կուպե, ֆանառ և այլն, բոլորի ուղղագրությունը պահպանել ենք ըստ «Գրական թերթի» բնագրի (ֆանառ բառի ռ-ն պահպանեցինք, քանի որ գյումրեցիների արտասանությանը համապատասխան է)։ Պահպանել ենք նաև Ստավրապոլ տեղանվան բնագրային ուղղագրությունը։

* * *

«Գրական թերթի» 1932 թ. մայիսի 30-ի համարում, որտեղ տպված է «Որդի որոտման» երկի առաջին մասը՝ «Մեր ծանոթը», սկզբից տրված է խմբագրության հետևյալ ծանոթությունը. «Որդի որոտման գրքում հեղինակը նկարագրում է «ձախ» քյալլագյոզության, վարչարարության և կուսակցության՝ գյուղում տարվող քաղաքական-տնտեսական աշխատանքների աղավաղման պատկերը։ Գլխի մեջ ունենալով պատրաստի «սխեմա» բոլոր խնդիրների նկատմամբ, հերոսը՝ ՈՐՈՏՄԱՆ ՈՐԴԻՆ ստեղծում է ծաղրական վիճակ իրեն համար, չտեսնելով իսկական դասակարգային պայքարը։ Մեր թերթի մյուս համարում կտպվի ևս երկու գլուխ»։

Այստեղից եզրակացնում ենք, նախ՝ որ «Որդի որոտմանը» ամբողջ գիրք է, որ այդ գրքից «Գրական թերթը» երկու համարում տպագրելու է 3 գլուխ։ Ուրեմն, «Գրական թերթի» խմբագրությանը գրողը այդքան է հանձնել։

Ա. Բակունցի կինը՝ Վ. Չիվիջյանը պնդում էր, Որ «Որդի որոտման» երկը նույնպես ավարտված է եղել։ Թե ինչ ծավալ է ունեցել այդ երկը, դժվար է ասել. արդյոք, իրո՞ք, վեպ է եղել, թե՞ վիպակ։ 1964 թ. «Որդի որոտման»-ի հատվածը դնելով գրողի երկերի 2-րդ հատորի մեջ, չեն հիշատակել վերոհիշյալ խմբագրական ծանոթագրությունը, փոխարենը դրել են ենթավերնագիր՝ Հատված երգիծական վիպակից։ Ինչի՞ հիման վրա են ենթադրել, թե վիպակ է։ Հավանաբար, հետևյալ խոսքից. «Մենք հեղինակի մոտ տեսել ենք «Որդի որոտման» վիպակի ամբողջական ձեռագիրը» (Հ. Մկրտչյան, Ակսել Բակունց, Երևան, 1958, էջ 106)։ Թեև ժամանակակցի վկայություն է, բայց վիպակ-ը որևէ կերպ չի հիմնավորված, վստահություն չի ներշնչում, մինչդեռ երկի ավարտված լինելու մասին ասվածը հաստատում է Վ. Չիվիջյանի վկայությունը։

«Որդի որոտման» երկի պահպանված մասերից իմանում ենք, որ գյուղ առաքված Պեդեյանը պետք է գործունեություն ծավալեր Բովեր գյուղակում, մինչև այն աստիճան, որ այդ փոքր գյուղը քայքայվեր ու վերանար երկրի երեսից: Դա հնարավոր էր ներկայացնել և՛ վեպի ծավալով, և՛ վիպակի։ Այդպիսով ստույգ գիտենք, որ «Որդի որոտման»-ը գիրք է եղել և ավարտված, անհայտ է, սակայն ծավալը։

* * *

«Որդի որոտմանր» գրելու շարժառիթը փոքր-ինչ պատկերացնելու համար բերենք Վ. Անանյանի մի հիշողությունը՝ 1930 թվականին իր և Բակունցի երևանյան մի հանդիպման մասին։ Վ. Անանյանը գրում է (տե՛ս նրա «Լեռներ հայրենի»-ն, Երևան, 1963, էջ 581), որ Բակունցր խորապես ազդված է եղել «համատարածի» առիթով հայ աշխատավոր գյուղացիների զանգվածային տեղահանություններից, վտարվող գեղջուկների անվերջանալի սայլաքարավաններից։ Երբ Վ. Անանյանը ոգևորվել է դրանցով,