Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեպի հատվածների հրապարակումները հետևյալ տեսքն ունեն:

«Իրավան Չարսու բազար» կտորը տպագրված է «Գրական թերթի» վերոհիշյալ համարի ներսի երկու էջերում (էջ 1-2, ներքևի թերթոն)։ Վերնագրից վերև՝ Ակսել Բակունց, ենթավերնագիրը փակագծում՝ Հատված անտիպ աշխատությունից: Թերթի 2-րդ էջում բնագրի մեջ գրողի դիմանկարն է, գրությամբ՝ Ակսել Բակունց, նկ. վաստ. նկարիչ Փ. Թեռլեմեզյանի։ Այս դիմանկարը հետագայում մի քանի անգամ հրապարակվել է (նաև Երկերի այս հրատ. 1-ին հատորում)։ Դիմանկարի հեղինակայինը կորած է: Թերթի 3-րդ էջում երկի բնագրի մեջ Հակոբ Կոջոյանի նկարն է՝ «Թավրիզի շուկան»։

«Խորհրդային գրականություն» ամսագրի 1935 թ. աոաջին երեք համարներում տպագրվածը վեպի պահպանված ամենածավալուն հատվածներն են. 1-ին համարում՝ «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» հատվածի վերևում՝ Ա. Բակունց, 2-րդ համարում՝ «Լիբեր Արմենիեր» վերնագրի վերևում՝ Ակսել Բակունց, 3-րդում՝ Ա. Բակունց։ Հատվածներից ոչ մեկի վերջում նշված չէ Շարունակելի:

«Դեպի լյառն Մասիս» հատվածը տպված է «Գրական թերթի» վերոհիշյալ համարի 3-րդ և 4-րդ էջերում (ներքևի թերթոն), վերնագրից վերև՝ Ակսել Բակունց: Հրապարակումն ունի տողատակի աստղանիշերով բերված երեք ծանոթագրություն, որոնք պետք է հեղինակային լինեն կամ համաձայնեցված են հեղինակի հետ: Դրանք են.

1. Հղված է վերնագրից՝ *Հատված պատմական վեպից: Այս ծանոթագրությունը կարևոր է նրանով, որ իմանում ենք, թե հեղինակը ինչ է համարել իր երկը՝ պատմական վեպ, որը և դրել ենք ներկա հրատարակության մեջ որպես ենթավերնագիր։

2. Հղում կա Դիակոնուս բառից՝ *Դիակոնոս-դպիր, սարկավագ:

3. Արմենիեր բառից՝ *Արմենիեր-հայ:

Պարզ է, որ այս ծանոթագրությունները միայն տվյալ հրապարակման համար են կազմված և ներկա հատորում նրանք տեղ չէին կարող գտնել, քանի որ թե Դիակոնուսը, թե Արմենիեր-ը նախքան այս հատվածը վեպում (պահպանված մասերում) արդեն հիշատակված են, իսկ տվյալ հատվածն էլ այս հատորում ինքնըստինքյան հասկանալի է, որ հատված է հրապարակվող պատմական վեպից։

«Խաչատուր Աբովյան» վեպի պահպանված հատվածները առաջին հրապարակումներից հետո տպագրվել են 1955 թ. Երկերի միհատորյակում, ռուսերեն միայն «Լիբեր Արմենիերը»՝ 1956-ին Երևանում «Рассказы» ժողովածուի մեջ, 1964 թ. բոլոր հատվածները՝ Երկերի երևանյան երկհատորյակի 2-րդ հատորում։

Հայերեն հիշյալ հրատարակությունների մեջ վեպի պահպանված հատվածները դասավորվել են հետևյալ կերպ՝ 1. Դեպի լյառն Մասիս, 2. «Լիբեր Արմենիեր», 3. Գործ Մայրանա, դստեր Մկրտումի:

Հատվածների ընթերցումը ցույց է տալիս, որ այս դասավորությունը ճիշտ չէ. «Լիբեր Արմենիեր» հատվածում կատարվող դորպատյան դեպքերը նախորդում են «Դեպի լյառն Մասիս» հատվածում նկարագրված դորպատյան դեպքերին։ «Լիբեր Արմենիեր» ընդարձակ հատվածում Պարրոտը և Աբովյանը դեռևս չգիտեն, որ նրանց՝ Արարատ բարձրանալու մասին վկայություն տվող գյուղացիները հրաժարվել են այդ վկայությունից և հայտարարել, որ նրանք իբր չեն բարձրացել լեռան գագաթը, այդ հայտարարությունը այս գլխում դեռևս չեն էլ արել։ Իսկ «Դեպի լյառն Մասիս» հատվածում Պարրոտը Աբովյանին հայտնում է նրա հայրենակիցների այդ հայտարարության