Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինել և կամ գուցե հասել է որևէ երկիր և այլն,— սրանք այլ հարցեր են, որոնց լուծմանը Բակունցը չի անդրադարձել։ Ցավոք, նրա ընդդիմախոսները գրողի իրական տեսակետը մի կողմ են թողեք, այլևայլ կարծիքներ նրան վերագրել ու բանավիճել։ Օրինակ, վեճ են մղել (Ա. Հովհաննիսյան և ուրիշ.) այն կապակցությամբ, որ իբր Բակունցը Աբովյանին առնչել է 1848—ի հեղափոխական շարժման ու համապատասխան աշխարհայացքի հետ. բայց տեսանք, որ գրողը Աբովյանին սահմանազատել է այդ շարժումից, իսկ ըստ աշխարհայացքի նրան համարել է սոսկ գյուղացիության ներկայացուցիչ (որ չի նշանակում անպայման հեղափոխական), տալով նաև այսպիսի սպառիչ բնութագրում. «Իր ճանապարհորդության գրքի առաջաբանում Վագները հեղափոխության պարտության պատճառներն է վերլուծում, մեղադրելով երկու «ծայրահեղ» կուսակցություններին. Աբովյանի ընդհանուր աշխարհայացքին չափազանց համապատասխան է այդ գնահատականը։ Տեղին է հիշատակել, որ Աբովյանին մեզանում «հոլբախյան մատերիալիստ» համարեցին։ Այդ պարզ անտեղյակություն է, որ կարող է առաջանալ կամ Հոլբախին և կամ Աբովյանին չճանաչելուց, ավելի շուտ՝ երկուսին միասին» (էջ 52)։

Ինչպես տեսնում ենք աանհայտ բացակայման» բակունցյան տեսակետի կռվանները լուրջ են, միայն պետք է այն ճշգրիտ ներկայացնեք։

ՓԱՍՏԱԿԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Այժմ դժվար է որոշել, թե Բակունցին երբ է սկսել հրապուրել Աբովյանը։ Հաստատ գիտենք միայն, որ 1930-ական թվականների սկզբից նա արդեն ոգևորված է եղել Աբովյանով, եռանդագին հետաքրքրվել է նրա կյանքի ու գործի դրվագներով, խանդավառ խոսել նրա մասին ընկերների շրջանում։ Վ․ Ալազանն այսպիսի նախադասություն ունի իր հուշերում. «Հմայիչ, կախարդիչ զրուցընկեր էր Բակունցը։ Նրա հետ կարելի էր ժամերով խոսել և երբեք չհոգնել... Այդպիսի զրույցների ընթացքում նրա ձայնը կարծես թե լսվում էր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանիի» առաջաբանից» («Գրական թերթ», 1959, № 25)։

Աբովյանի նկատմամբ Բակունցի այդ հարազատության զգացումն է հավանաբար նկատել Ա. Խանջյանը գրողի մի ինչ-որ ոգևորված խոսակցության ժամանակ և նրան խորհուրդ տվել Աբովյանի կյանքը պատկերող վեպ գրել։

Ալազանն է վկայում (նույն տեղում), որ Խանջյանն է Բակունցին այդ խորհուրդը տվել։ Կարելի՞ է վստահել այդ հուշին, դարձյալ դժվար է ասել։ Բայց, անշուշտ, դա բնավ բացառված չէ, մանավանդ, եթե այդ հուշը պատկանում է այն օրերին Հայաստանի գրողների միությունը ղեկավարող մի անձնավորության։ Բացառված չէ նաև, որ Աբովյանի մասին գիրք գրելու միտքը անկախ որևէ մեկի խորհրդից է ծագել Բակունցի մեջ, որից հետո բարեկամները տեսնելով նրա խանդավառությունը Աբովյանով, նույնպես խորհուրդ են տվել, խրախուսել զբաղվելու Աբովյանի գեղարվեստական կերպարը կերտելու գործով։

Հիշենք, նաև, որ 1930—ական թվականների սկզբներին Աբովյանը պաշտոնապես այնքան էլ հարգված հեղինակ չէր, նրա գործունեությանը անբարենպաստ պիտակներ էին փակցնում, և ահա Բակունցը փաստորեն այդ պաշտոնական տեսակետին էլ էր