Jump to content

Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խիստ զգալի է։ Ի՞նչ են ասում այդ սխալները կամա թե ակամա։

Այդ գրքույկների միջոցով մեր գյուղերում գյուղատնտեսական գիտելիքները հանրացնելուց բացի, մենք աննկատ, բայց շատ հաստատ ստեղծում ենք գյուղատնտեսական տերմիններ, ընդհանրացնում ենք այս կամ այն բառը և աստիճանաբար գրքի մեջ մտցնում այդ՝ իբր ընդունված ու ճշմարիտ։ Թարգմանելիս շատ անգամ ստիպված են լինում հնարել բառ, իրար կցել ու նոր խոսք ստեղծել այն ժամանակ, երբ մեր գյուղերում հազար տարիներ գործ են ածվում որոշ տերմիններ ու բառեր։ Շատ բաներից զուրկ մեր գյուղը այդ մի կողմից ետ չի մնում։ Բառեր շատ ունի նա պահած, բառեր, որոնք շատ ճիշտ տալիս են գաղափար այս կամ այն գործողության, հատկության, մարմնի մասի, բույսի և այլնի մասին։

Որովհետև մենք ստեղծում ենք և հանրացնում գյուղատնտեսական տերմիններ, վատ չէր լինի գյուղացու ունեցած փորձն օգտագործել։ Այդ գործն անելու միջոց ունենք։ Հարկավոր է կազմել յուրաքանչյուր ճյուղի այն բառերի ու դարձվածքների ցանկը, որոնց հայերենը դժվարանում ենք կազմել։ Այդ ցուցակը կուղարկվի մեր գավառական գյուղատնտեսներին, տեղերում հարցուփորձի միջոցով ստուգելու այս կամ այն բառն ու դարձվածքը։

Տեղական անուններն ու դարձվածքները հավաքելուց հետո այդ ամենը կարելի է ի մի գումարել, ջոկել ավելի շատ գործածականը և հարմարը ու աստիճանաբար հիմք դնել մի ժողովածուի՝ գյուղատնտեսական բառերի տերմինների հավաքածուի։

Այդ կլինի պարտադիր ամբողջ երկրի համար, միևնույն ժամանակ և անսպառ աղբյուր՝ գալիք գյուղատնտեսական գրականության համար: Այդ դեպքում էլ չեն կրկնվի անճիշտ թարգմանությունների դեպքերը, կհեշտանա գյուղատնտեսական գիտելիքների հանրացման գործը։

Հ․ ՓԻՐՈԻՄՅԱՆ․ «ԽՈՏԱԲՈԻՅՍԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

Այս գրքույկը[1] նպատակ ունի գյուղացիությանը ծանոթացնել տարբեր խոտաբույսերի մշակման եղանակի հետ։ Գրքույկի ծավալը շատ է փոքր՝ եղած խոտաբույսերի մասին ծանոթություն տալու համար։

  1. 1