Նալբանդյանը դիտմամբ է այսքան գռեհկացնում. Այվազովսկու և Տերոյենցի գրաբար լեզվով երկնամբարձ ոճով գրածի կողքին վերև բերված պատասխանը կատարյալ սենսացիա է, մի ապտակ, որի ձայնը շատ հեռվում էլ լսելի է։
Համառոտակի հիշեցնելով պամֆլետի դրդապատճառը՝ Մ. Նալբանդլանը զայրացած հարցնում է իրեն՝ Տերոյենցին. «Ի՞նչ բանով ավելի իրավունք ունի Տերոյենցի պատվելի դուստրը կամ ամուսինը, քա՛ն թե մի վանցի լլկված և բռնաբարված անմեղ աղջիկ, քա՛ն թե մի նահատակված կին, քա՛ն թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է Տերոյենցի վարդապետի ձեռքով և մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման»[1]։
Տերոյենցը և մյուսները դեմ են, որ «աշխարհական» մարդը քննե եկեղեցականի արարքը։ նրանք այդ համարում են հայոց եկեղեցու ոգուն հակառակ։ Կղերականները պարծանքով են հայտարարում, «թե նոցա արդյունքն է, որ հայոց ազգն ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին»[2]։
Միք․ Նալբանդյանը բուռն ցասումով, փրփրած, ատելությամբ բացականչում է. «Ո՛չ երբեք», ո՛չ բնավ...»։ Այդ արգումենտները «կարկատած աբեղայական խոսքեր են, որ ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում»[3]:
Ի՞նչ է եղել հայոց եկեղեցին, հարցնում է Մ. նալբանդյանը և քրքրում պատմությունը։
«Ո՛րտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական... Տերութենական լրտես՝ եկեղեցական», «մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից՝ եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող եկեղեցական...»[4]։ «Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում ենք ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ ստրկության մեջ հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության»[5]։
Հնում էլ եկեղեցին չի եղել «ազգի պահպանիչը»։ Պամֆլետն ավելի համոզիչ դարձնելու համար՝ Մ. նալբանդյանը պատմական էքսկուրսիա է անում, իրար ետևից շարում «ֆակտեր» այն մասին, թե հայ եկեղեցին չարաչար հալածել է Խորենացուն[6], նրան մահադեղ