Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք պահանջել էիք 1924/25 թ. գործնեության ծրագիր։ Այդ ծրագիրը իմ այստեղ գալուց առաջ կազմված և ուղարկված է, չնայած որ փոփոխումներ շատ կարելի է անել, բայց ես այդ կարևոր չեմ հաշվում, քանի որ գավառի գյուղատնտեսության հետ թեկուզ թռուցիկ ծանոթանալուց հետո շատ որոշ պարզվում է, թե ամեն մի շրջանում, նույնիսկ յուրաքանչյուր գյուղում, ինչ է կարելի անել։

Մոտ օրերս մտադիր եմ անցնել Ղափան, այնտեղ ևս գյուղատնտեսական ուսումնասիրություն կատարելու և ծանոթանալու շրջանի հետ։ Ղափանից հետո պետք է աշխատեմ բուն Զանգեզուրում, որ ավելի մոտ է, ծանոթ, ուրեմն և ավելի հեշտ ուսումնասիրման համար։

Այդ բոլորից հետո միայն պետք է կազմեմ մի ընդհանուր զեկուցում Զանգեզուրի գյուղատնտեսական դրության մասին։ Այդ զեկուցումը կուղարկեմ ձեզ, առանձին մասերը շրջանի գործկոմներին և գավգործկոմին։

Նախքան ձեր հրահանգ ստանալը ես արդեն մասնակցություն եմ ցույց տալիս կոոպերատիվների աշխատանքին։ Այդ գործը մի քիչ դանդաղ է գնում, երևի նրանից է, որ նոր է կազմակերպվում։

Գորիսի գյուղատնտեսական դպրոցին անհրաժեշտ օգնությունը ցույց եմ տալիս։ Հիմք ենք դրել գյուղատնտեսական կաբինետի այդ դպրոցին կից։ Նույնիսկ ստիպված եմ մասնակցել և առարկաների ծրագրի մշակման, որովհետև կենտրոնից մինչև այժմ գյուղատնտեսական դպրոցում ավանդվելիք առարկաների ծրագիր չի ստացված։

Եթե ավելացնեմ, որ մասնակցում եմ և տեղական «Կարմիր ռաշպար» թերթին՝ գավառի գյուղատնտեսության վերաբերյալ հոդվածներ տալով[1], սպառած կլինեմ մինչև այժմ կատարած աշխատանքի մասին արվելիք զեկուցումը։

Զանգեզուրի գավգյուղատնտես՝ Աղ. Բակունց

4/XI 24. Գորիս


10. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Հայտնի է արդեն Բազարչայի պանրագործարանը վերականգնելու համար եղած աշխատանքը։ Այդ գործի մասին ես աշխատում եմ Սիսիանի շրջանի «Պայքար» փոխատու֊վարկային ընկերության հետ, որ

  1. 1