Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

68. Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ

Սիրելի Խաչատուր[1]

Մեր աշխատանքների դրությունը հետևյալ կերպի է։

Մինչ այժմ աշխատանք տարվել է միայն 20 գյուղ (մանր գյուղ)՝ ներքին հողաշինարարության ասպարիզում։ Աբել Գրիգորյանը աշխատում է Բազարչայում։ Ո՛չ նա և ո՛չ էլ Մենաբդեն[2] չեն կատարել իրենց հանձնարարած աշխատանքների այն մասը, որ վերաբերում է գյուղերի հատակագծման։ Մենաբդեն Ղափանում աշխատել է միայն 8 օր։ Մկրտչյանը[3] վաղը սկսում է Գորիսի հողաբաժանության աշխատանքները։ Իմ գալու օրը այստեղ էր և Թաբազյանը[4], որը նոր էր վերադարձել Ղափանից։ Նրա աշխատանքները ստուգելուց պարզվեց, որ նա լրիվ չի կատարել այն ամենը, ինչ պարտավոր էր կատարել։ Դրա համար էլ վաղը նրան ետ եմ ուղարկում՝ աշխատանքի թերին լրացնելու։ Պետք է ասեմ, որ հանքային վարչությունը ինքն էլ չգիտի, թե ինչ պահանջներ ունի, տարբեր проект-ներ են ներկայացնում, և, բացի այդ, ոչ մի օժանդակություն ցույց չեն տալիս, նույնիսկ, ինչպես Թաբաղյանն էր ասում, դժվարանում են ներկայացուցիչ տալու։ Երեկ ես հեռախոսով խնդրեցի դիրեկտոր Միրզոյանին, որ հնարավոր աջակցությունը ցույց տան, հակառակ դեպքում ստիպված կլինենք ետ կանչելու Թաբաղյանին... Հանքերում երևի մի կտոր կմնա առանց զատելու, այդ Ջրախորի հիդրոկայանն է (4 հեկտար) և նրա առուն։ Այդ աշխատանքը (ցանցի կազմելը) բավական ժամանակ է խլելու և, բացի այդ, այնքան էլ շտապ չի։

Գավգործկոմը պնդում է Խնձորեսկի վրա։ Վերջապես, համաձայնության եկանք, որ Թաբաղյանը հանքերից գալուց հետո անցնի այդ աշխատանքներին։

Ընդհանրապես, աշխատանքները թույլ են գնացել, բավական ժամանակ պարապ տեղը կորել է։ Մասամբ և մեր մեղքից։ Մկրտչյանը պարապ նստել է 15 օր, Թաբաղյանը՝ 7 օր։ Մնացածները փաստացի աշխատանքի են անցել հունիս 13-ից։ Պետք է ամեն բան անել ծրագիրն ավարտելու։

Երեկ չափրարների հետ պայմանագրեր կապեցինք՝ գյուղերը բաժանեցինք թե՛ եկվորների և թե՛ տեղացիների մեջ։ Ունենք ընդամենը

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4