Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ջրային վեճերի հանձնաժողովի նոր կանոնադրության մասին, ըստ որի՝ եթե մի գավառում արոտատեղերի նկատմամբ, որոնց օգտագործողները ուրիշ հանրապետությունից են, վեճ առաջանալու դեպքում խնդիրը լուծում է ЗакЦИК-ին կից այդ հանձնաժողովը։

Նման վեճեր հիմա մենք շատ ունենք։ Հովհաննիսյանի հետ կատարելիք աշխատանքը (արոտների վերաբաժանումը) վերջում բազմաթիվ վեճեր է ստեղծելու, գուցե և կրկնվի Փամբակ-Լոռու պատմությունը, այսինքն՝ վերաբաժանումից հետո հնարավոր չլինի լրիվ իրագործել։ Ինչպես ուզում է լինի, մանավանդ Զանգեզուրում, վերաբաշխումը պիտի համաձայնեցնենք շահագրգռված գավառների ներկայացուցիչների և, առաջին հերթին, ЗакЦИК-ի այդ հանձնաժողովի հետ։ Այդ մասին գրի՛ր, իսկ մինչ այդ մենք կշարունակենք աշխատանքները հին ծրագրով։

ՊՀ գույքերի աշխատակիցներից ոմանք (հսկիչները) մայիսի ռոճիկը չեն ստացել, մնացածները՝ հունիս։ Խնդրում եմ՝ շտապեցնել տաս, գանգատվում են։ Տոմարագրության գործը կարգավորված է, հանձնված է շրջգործկոմներին։ Ամեն մեկին առանձին-առանձին ցույց կտամ։ Վերջացած է Գորիսի միջգյուղյա սահմանագծումը, Սեդրակն սկսել է աշխատել Գորիս գյուղում։ Թաբաղյանը 2 օրից լրիվ կվերջացնի։

Բարևներով՝ Ա. Բակունց

19. VII. 27 <Գորիս>

70. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Հողվարչության

Շլեպնյովն այսօր եկավ, նու ի րևիզոր, չգիտեմ ինչու Գոգոլի Ревизор-ը միտս ընկավ։ Երկու ժամ հազիվ կարողացա նրան համոզել, որ հողաչափերի աշխատանքը պիտի տեղում ստուգել։ Այսօր նա ճանապարհվում է Մենաբդեի և Գրիգորյանի մոտ, որից հետո Սեդրակն ու Թաբաղյանը ցույց կտան իրենց աշխատանքները։ Աբելի[1] մոտ երեկ եղա երկրորդ անգամ, մի քիչ առաջ է գնացել աշխատանքը, խոստանում է ժամանակին վերջացնել։ Մենաբդեն օգոստոս 1-ին կներկայացնի проект-ը:

  1. 1