Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Անդրկովկասյան խորհուրդների 6-րդ համագամարը տեղի է ունեցել 1931 թ. փետրվարի 21—27-ը Թիֆլիսում։ Համագումարը բամբակի բերքի բարձրացման վերաբերյալ որոշել է՝ 1931 թ. բամբակի ցանքերի տարածությունը հասցնել մինչև 250000 հեկտարի։

3 Քյարիմարխ— այժմ Հոկտեմբերյանի շրջանի Սովետաշեն գյուղը։

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

(էջ 356)

Տպագրվել է՝ «Կոլխոզնիկ», 1931, № 7, ապրիլ, էջ 5—9, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

Էջ 359, տ. 16, տպագրված է՝ ...չոր դարման է եղել և խոտ, ուղղում ենք՝ ...չոր դարմանի է եղել և խոտի:

1 Խորհուրդների համամիութենական 6-րդ համագումարը բացվել է 1931 թ, մարտի 8-ին Մոսկվայում։ Համագումարի որոշումը կոլտնտեսային շինարարության մասին հրապարակվել է 1931 թ. մարտի 17-ին։

2 «Կոլխոզնիկ» — երկշաբաթաթերթ, լույս էր տեսնում Երևանում, 1930—1934 թթ․։

НАРОД САМОДЕРЖЕЦ

(էջ 362)

ԻՆՔՆԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

(էջ 364)

Տպագրվել է՝ «Литературная газета» 1936, № 34, հունիսի 14, էջ 4, «Նոր սահմանադրությունը Լենինի-Ստալինի գաղափարների հաղթանակն է» ընդհանուր խորագրի տակ։ Հետագայում, հայերեն թարգմանությամբ և հատվածաբար մեջ է բերված՝ «Սովետահայ գրականության տարեգրություն», Ե., 1957, էջ 324։

Արտատպվում է «Литературная газета»-ից։

Ունեցե՞լ է այս հոդվածը հայերեն բնագիր ու հետո միայն թագմանվել ռուսերեն, թե՞ միանգամից գրվել է ռուսերեն, հնարավոր չեղավ պարզել։ Հայերեն ամբողջական թարգմանությունը հրատարակվում է առաջին անգամ։

1 Ակնարկվող դեպքը կատարվել է 1935 թվականի նոյեմբերի 24-ին Վաղարշապաաի (այժմյան էջմիածնի) շրջանի Արշալույս գյուղում։ Բակունցն այդ մասին գրել է նաև հատուկ ակնարկ՝ «Խոսում են Ջավոյի բնակարանից» և տպագրել՝ «Խորհրդային Հայաստան» (օրաթերթ), 1935, նոյեմբերի 29, № 257: Բնագիրը և մանրամասնությունները տե՛ս սույն հրատ., հ, II, էջ 498—504 (խմբ.):