Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I

Գավառների գյուղատնտեսների տեղերում կատարած աշխատանքների ու անելիքների մասին զեկուցումների առթիվ ընդունված թեզիսները

1. Առաջարկել գյուղվարչության՝ միջոցներ ձեռք առնել տեղերում ագրոաշխատազորներին տալու լայն հարմարություններ, դրամական միջոցներ բյուջեում նախատեսնված սահմաններում և փոխադրական միջոցներ՝ լիովին իրագործելու գյուղատնտեսական աշխատանքների ծրագիրը տեղերում։

2. Ուժեղացնել թե կենդանի և թե գրավոր կապը գավառի գյուղատնտեսների հետ։ Կարևոր համարել գյուղվարչության ներկայացուցիչների պարբերաբար գավառ գնալը, տեղում ծանոթանալու իրերի գրության հետ և խորհուրդներ տալու գավառի աշխատողներին։

3. Անհրաժեշտ համարել, որ գյուղատնտեսը գավառում դառնա կենտրոն և իր շուրջը համախմբի այն բոլոր մարմինները (կոոպերատիվները, վարկային ընկերությունները, փոխօգկոմները և այլն), որոնք նպատակ ունեին աջակցելու գյուղատնտեսության բարձրացման։ Հարկերի բաշխման և պետապի աշխատանքների մեջ գյուղատնտեսի մասնակցությունը համարել անհրաժեշտ։

4․ Ի նկատի ունենալով տեղերի նյութական սուղ միջոցները, խորհրդակցությունը անհրաժեշտ է համարում գավառի գյուղատնտեսական աշխատանքները կենտրոնացնել մի քանի կոնկրետ խնդիրների շուրջը, որոնք մատչելի են մեր գյուղացու տնտեսության և հնարավոր կատարելու։

5․ Այս տարվանից գավառի բյուջեում հաստատած միջոցների սահմաններում գավառներում ունենալ ագրոաշխատավորների նվազագույն քանակը։

6. Ի նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների սեզոնային և անհետաձգելի լինելը, միջոցներ ձեռք առնել, որ տեղերում բյուջեի գումարները վճարվեն իր ժամանակին։

7. Գավառի գյուղատնտեսության բարձրացման համար աշխատել գյուղատնտեսական աշխատանքները մոտեցնել գյուղացու տնտեսության, լայն աջակցություն ցույց տալ կոլեկտիվ կազմակերպության, համոզված լինելով, որ առանձին-առանձին տնտեսությունների բարձրացումը մեր պայմաններում դրական հետևանք չի տա։ Գյուղատնտեսական աշխատանքները տանելիս միշտ ի նկատի ունենալ այն կուլտուրաներն, որոնց հաջքղ զարգացումն ապահոված է գավառի բնապատմական և տնտեսական պայմաններով։

II

Գյուղատնտես Գր. Աղամալյանի «Հասարակական ագրոնոմիայի դերն ու գործունեության միջոցները» զեկուցման սաթիվ ընդունված թեզիսները

1. Հասարակական ագրոնոմիայի աշխատակիցը իր գործունեության ելակետ պիտի ընդունի խորհրդային իշխանության քաղաքականության սկզբունքները, որոնք ուղղված են բանվորի և գյուղի աշխատավորի տնտեսական բարօրությանը և որ դյուրությամբ տանելու են դեպի սոցիալիզմը։