Էջ:Barpa Khachik.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Այո՛, մետեկներ ենք,— կրկնեց Կարպիսը՝ գրգռվելով և կարծես դառն հաճույք մը զգալով այդ բառը կրկնելուն մեջ,– մենք մետեկներ ենք, կատարելապես, և ուրիշ ոչինչ։


— Ըսեք, կխնդրեմ,— ըսավ այդ միջոցին ծերունին,— Հայաստանը դարձեր է խորհրդային։


Հայ բանվորները մոռցան իրենց հոգերը և ոգևորությամբ տարածվեցան այդ լուրին մեջ, հազար ենթադրություններ ընելով. անոնց ողնաշարը աստիճանաբար կշտկվեր, և յուրահատուկ հպարտություն մը փայլ կուտար անոնց աչքերուն։


Միհրանը անհագ հետաքրքրությամբ կորսար բառերը այդ մարդոց շուրթերուն վրա, անիկա գիտեր, որ հեռավոր երկրի մը մեջ շատ կարևոր և բախտավոր բան մը կատարվեր էր, որ վճռական նշանակություն ուներ ոչ միայն իրենց, այլև ամենուն համար։


Այդ գիշեր Բարպան անքուն մնաց։ Հակասական տպավորությունները իրարու կբախեին իր մտքին մեջ։ Սենդիկայի պաշտպանությունը հայ բանվորներուն, ֆրանսիացի բանվորներու բռնած դիրքը իրենց օտարական ընկերներու հանդեպ, ծերունի ֆրանսիացին և անոր ճշմարիտ դեմոկրատի խոսքերը կարծես համապատասխան էին իր տեսլականին, բայց, մյուս կողմանե, այն բանը, որ հայ բանվորները իրավունքներե զրկված էին, թե իրեն նման արհեստավորներու համար գործ չի կար, իր տարիքի խնդիրը, որ քանի մը անգամ իբրև արգելք հիշեր էին այդ մարդիկը, այդ բոլորը խուլ մտահոգություններ կպատճառեին իրեն։ Ան երբեմն կմտածեր, թե իր արդար իրավունքին տեր դարձող պրոլետար էր, երբեմն ալ կմտածեր, թե ինքը ուրիշ բան չէր, բայց մետեկ… Ի՜նչ կնշանակեր այդ մետեկը… ո՛չ, անտարակույս, լավ բան մը… իսկ այս բոլորի վերև դրոշակի պես կծածանեին խորհրդայնացած Հայաստանեն եկած լուրերը։


Առավոտյան դեմ միայն ծանր քունով քնանալե հետո, Բարպան արթնցավ և զարմացումով տեսավ, որ Միհրանը արդեն դուրս ելեր և վերադարձեր էր և անհագ հետաքըր–