Էջ:Barpa Khachik.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այս տարի մեծ շուքով պիտի առնվի, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձը, կըսեն կոր,– ըսավ Բարպան Միհրանին։


— Այո՛, Բարպա՛,— ըսավ Միհրանը շուտ-շուտ քալելով,— պիաի վարձենք Վագրամի մեծ սրահը։


Երբ հասան կայարան, Էլեկտրական գնացքը կհասներ. հազիվ անիկա կանգ առավ, երեքն ալ մտան վագոն, դռները փակվեցան և ճամփա ելան:


Այդ նույն իրիկունը, ժամը 8֊ին ատենները միայն, Միհրանը այցելեց Մաննիկին։ Մոնժ փողոցի սկզբնավորության, Ռյոլ դե դ'էկոլի մոտ վեցհարկանի, պատշաճ երևույթով տան մը չորրորդ հարկը, բակի վրա, կահավորված առանձին սենյակի մը մեջ բույն դրեր էին Մաննիկը և իր մայրը տիկին Զարուհին:


Երբ Միհրանը սենյակին դռունը զարկավ, պահ մը պատասխան չստացավ։ Հետո դուռը բացվեցավ, և մուտքի կիսաստվերին մեջ Միհրանը տեսավ Մաննիկի զարմացած դեմքը։ Հայտնի էր, որ այդ կիները որևէ այցելության չէին սպասեր:


— Մամա՛, մամա՛,– գոչեց Մաննիկը և խենթի պես վազեց սենյակին մեջ։


Միհրանը լսեց, որ տիկին Զարուհին և Մաննիկը պահ մը հապճեպ և շվարուն խոսակցեցան– վերջապես տիկին Զարուհին գոչեց.


— Մտե՛ք, պարոն Միհրա՛ն, մտե՛ք…


Տիկին Զարուհին սենեկազգեստով երկնցած էր անկողնին վրա. անիկա ճակատին վրա կկրեր թաց թաշկինակ մը:


— Ներողությո՛ւն,— ըսավ ան,— գլուխս սաստիկ կցավի կոր, աչքերս չեն բացվիր կոր…


Եվ իրավամբ, անիկա կռնակի վրա պառկած էր և ճակատը ծածկած էր թաց թաշկինակով. աչքերը, որոնք շրջանակված էին մութ ծիրով, կիսախուփ էին:


— է՜հ, ես մինակս ինչպե՞ս ընեմ,–ըսավ Մաննիկը դժգոհ ձայնով մը:


Միհրանը չի հասկցավ, թե իր այցելությունը ցանկալի՞ էր, թե ոչ: Անիկա՝ կանգնած սենյակին մեջտեղը, կլոր սեղա–