Էջ:Barpa Khachik.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նին առաջ, որուն մաշած թավիշե ծածկոցը, որը շքեղության հավակնություններ պետք էր ունեցած ըլլար ժամանակին, խճողված էր ամեն տեսակ անհարիր իրերով, կմտածեր ելք մը գտնել այս տարօրինակ կացության։


— Աթոռ մը չի տա՞ս, Մաննիկ,— ըսավ վերջապես տիկին Զարուհին հոգնած ձայնով։


— Աթոռը հոն է, ինչո՜ւ չի նստիր կոր,– լսելի եղավ Մաննիկին ձայնը. անիկա ծածկված էր պատուհանին կըրկնակի վարագույրներուն ծանր և փոշոտ ծալքերուն մեջ։


Միհրանը չէր կրնար գուշակել, ինչքան ալ որ այդ մասին մտատանջվեր, այն ավերը, որ գործեր էր նախորդ օրվան իր ժամադրության չի կրնալ գալը։


Երբ Մաննիկը հաղորդեր էր մորը, որ հանդիպեր էր Միհրանին, մայր ու աղջիկ իրարու վիզ նետվեր էին և լացեր էին ուրախութենե։ Անոնք ամեն ինչ կորսնցուցեր էին, անոնց բոլոր հույսերը թառամեր էին, անոնք այլևս որևէ մեկե սպասելիք չունեին։


Զարեհ էֆենդիի մահեն հետո, որ տեղի ունեցեր Էր Ժնևի մեջ, տիկին Զարուհին հասկցեր Էր, որ Բերայի տունը իսպառ կորսնցուցած Է։ Բայց անիկա սպասեր Էր Կյուլենցի Պոլիս դարձին, վերջին անգամ մըն ալ այդ հարցը գնելու համար սեղանին վրա և գոնե հատուցում մը ստանալու հույսով: Արուսյակը, տիրանալով այդ տանը, որպես հորենական ժառանգություն, դիտմամբ հարձակողական դիրք բռներ Էր տիկին Զարուհիի հանդեպ։ Կյուլենցի ներկայության երկու կիները կռվեր Էին գնչուհիներու նման, որու միջոցին իրարու երեսին նետեր Էին այնպիսի նախատական խոսքեր, որոնք անհնարին կդարձնեին որևէ կապ պահպանել իրենց մեջ։ Եվ այդ խայտառակ դավին մեջ Արուսյակը ամենեն գործոն դերը կատարած էր։ Տիկին կարուհին միշտ սոսկումով կհիշեր վերջին տեսարանը, բայց մանավանդ Արուսյակը՝ ժամանակով այնքան երազային այդ աղջիկը, որ կարծես, այս երկրի հողին վրա չէ որ կքալեր, որ դարձեր էր վատ գիրությամբ ուռած մի արարած, կանխահասորեն թառամած, որուն ճերմակկաթնագույն մորթը բորբոսներ էր արձակեր — իր գեշ զգա-