ծելի պաշտոններու հրավիրեր էին զինքը։ Ի՜նչ սանդուղներե բարձրացեք և ի՜նչ տուներե ներս մտեր էր: Անիկա տեսեր էր, որ չարաչար շահագործման ենթարկված աղջիկներ գիշերները անձնատուր կըլլային պոռնկության, իսկ անոնք, որ կմերժեին իջնալ փարիզյան սահուն մայթին վրա, հազիվ կապրեին իրենց թոքախտավոր տենդագին կյանքը, սնանելով ավեյի իրենց դժգույն արյունով, քան թե հացով:
Մաննիկը սոսկումով անդրադարձավ, որ պատերազմի
այն դժնդակ տարիները, որ Պոլսո մեջ այնքան աղջիկներ և
կիներ դուրս էին նետեր իրենց կյանքի շավիղեն, այստեղ
բաղմտպատիկ տարածության վրա և ավերի խտացած, մշտնջենական
վիճակ էր, և այդ էր Փարիզը՛։ Անիկա դեռ չէր ճանչնար
ո՛չ զվարճացող Փարիզը, որուն ծնծղաները կհնչեին գիշեքային
ժամերյուն, և ոչ ալ պայքարի Փարիզը, երր հարյուրհազարավորներ
կխախտեին անոր հիմքերը և երբեմն ալ լույս
աշխարհ գալով իրենց զայրույթը և կամքը կգոռային ամեն
տեսակի շահագործողներու դեմ։
Կեցած խոնավ մայթին վրա, փողոցին գեհենական ժխորին
և իրարանցումին մեջ։ Մաննիկը՝ հովանոցին տակ ապաստանած,
ավտոբուսին կսպասեր և կմտածեր դառնությամբ։
Դեռ չէր սպառած հասցեներու ցանկը, բայց քաջություն չուներ
շարունակելու։ Նողկանքով կհիշեր վերջին դիմումը, և
իրեն կթվեր, որ ամբողջ քաղաքը դարձեր էր թշնամական:
- Օրիորդը տխո՞ւր է… Մե՞ղք գեղեցիկ աչքերուն:
Մաննիկը ավելի իջեցուց հովանոցը գլխուն վրա և հանկարձակի
կռնակը դարձուց։ Բայց իրեն խոսող պարոնը հետևեցավ
իրեն շարժումին։
- Չե՞ք ուզեր, որ ձեզ ընկերանամ: Ա՜հ, ժպտեցաք,
կհամարեմ հավանություն։
Մաննիկը սոսկումով զգաց օտար մատներու հպումը արմունկին
վրա: Անիկա ցնցվեցավ, հովանոցը հեռացուց գլխեն
և հրացայտ աչքերով նայեցավ զինքը անհանգիստ ընող
պարոնին:
Վերարկուին օձիքը բարձրացուցած, ածիլված դեմքով,
միջին տարիքով մարդ մըն էր անիկա, որ Մաննիկի շարժումին
պատասխանեց իր հովանոցը փակելով և ձգտելով մտնել