սեր, բայց միևնույն ատեն զգաց, թե ինչքա՜ն փափագ չուներ մտնելու իրենց տխուր և մռայլ սենյակը և, մանավանդ, տեսնելու մորը հուսահատ դեմքը, որուն հարցական և անձկալի նայվածքին որևէ հուսադրիչ պատասխան չուներ տալիք:
Տիկին Զարուհին բավական երկար ժամանակ ամեն հույս
կորսնցուցած , և ընկճված մնալե հետո, իրենց ճամփորդության
առթիվ, կրկին աշխուժացեր էր, և միևնույն ժամանակ
իր թաղված հույսերը արծարծվեր էին:
— Կարելի Է բախտ մըն ալ կբացվի քեզի համար,– ըսեր
Էր անիկա աղջկանը։
Տեսնելով, որ այս անգամ աղջիկը անտարբեր կմնար իր
հայտնած հույսին առաջ, անիկա փակվեր Էր իր մեջ, և քենով
ու սրտմտությամբ լեցվեր Էր անոր սիրտը։ Անիկա կզգար,
որ աղջիկը կանջատվեր իրմե, և իրենց մեջ եղած համերաշխությունը
կխզվեր։ Տիկին Զարուհին գիրցեր Էր և այլևս
կորսնցուցեր Էր իր աշխույժը, հոդացավը ցավագին հանգույցներ
կկազմեր, մանավանդ, մատներու հոդերուն վրա,
որոնք այլանդակ ձևափոխումներու կենթարկվեին։ Դեռ անիկա
կհագվեր խնամքով և իր հին «բարեկամուհիներուն» այցելության
երթալու համար կգտներ հարկ եղած կորովը և
շարժունությունը։ Բայց ամեն անգամուն անիկա կվերադառնար
գլխի սաստիկ ցավերով և երբեմն կհարկադրվեր երկու–
երեք օր պառկած մնալ մռայլ սենյակին մեջ, անկողնին վրա,
որուն սավանները կարծես միշտ խոնավ Էին։
* * *
Մաննիկը, վերջապես, մտավ մետրո և քանի մը րոպեեն դուրս ելավ Մոբերի հրապարակը։ Անիկա տխրորեն բարձրացավ տանը չորս հարկերը և մայրը գտավ ընկճված և տագնապի պատրաստվող մեկու մը անձկության մեջ։
— Բան մը չի կա ուտելիք,— ըսավ ան զայրույթով իր
աղջկանը, ինչպես եթե Մաննիկը պատասխանատու ըլլար
այդ բանին։ Անոնք, խնայելու համար իրենց դրամը, այլևս
չէին երթար ճաշարան։ Թեյը կպատրաստեին ալկոհոլի լամ֊